https://arm.sputniknews.ru/20261022/hajtni-e-vov-e-ghekavarelu-hhum-nvor-atvomajin-energablvoki-karucumy-108443099.html
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Sputnik Արմենիա
Հայաստանում գործում է հատուկ ընկերություն, որը պետք է զբաղվի էներգաբլոկի կառուցման հարցերով։ 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T19:28+0400
2026-10-22T19:28+0400
2026-10-22T19:33+0400
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
ատոմային էներգետիկա
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/16/108441168_0:107:2048:1259_1920x0_80_0_0_6199effef3e860e6935b666e4c22ef6d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գարիկ Նալբանդյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵ նախարարությունից։Նշվում է, որ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը էներգետիկ ընկերությունների ղեկավարներին է ներկայացրել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Նալբանդյանին։Հանդիպման ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր՝ կապված էներգետիկ ոլորտում ընթացիկ աշխատանքների, առկա խնդիրների և համագործակցության հետագա կազմակերպման հետ։Սեպտեմբերի 29-ին Երևանում «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի կառավարությանն առաջարկել են 1 ԳՎտ (1000 ՄՎտ) հզորությամբ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցել։ Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դեռ վերջնական որոշում չի կայացրել նոր ԱԷԿ-ի տեխնոլոգիայի վերաբերյալ, սակայն ռուսական տարբերակը չի բացառվում։Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությամբ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/16/108441168_114:0:1935:1366_1920x0_80_0_0_6be4cfe9cc7346f415b51d008b8fa2ee.jpg.webp
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), ատոմային էներգետիկա, հայաստան, ռուսաստան
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), ատոմային էներգետիկա, հայաստան, ռուսաստան
Հայաստանում գործում է հատուկ ընկերություն, որը պետք է զբաղվի էներգաբլոկի կառուցման հարցերով։
Նշվում է, որ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը էներգետիկ ընկերությունների ղեկավարներին է ներկայացրել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Նալբանդյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր՝ կապված էներգետիկ ոլորտում ընթացիկ աշխատանքների, առկա խնդիրների և համագործակցության հետագա կազմակերպման հետ։
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությամբ։