Բաժանորդագրվել
Գագիկ Գրիգորյանը 25 տարի է զինվորական ծառայության մեջ է։ Վերջին տարիներին էլ հատուկ ռազմական գործողության տարածքում պատվով կատարում է իր առջև դրված մարտական առաջադրանքները։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ 58-րդ բանակի 19-րդ մոտոհրաձգային դիվիզիայի տեղագրական ծառայության ղեկավար, 2022 թվականից հատուկ ռազմական գործողության մասնակից Գագիկ Գրիգորյանը պարգևատրվել է «ի փառս Օսեթիայի» մեդալով: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության–Ալանիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
Նա անձամբ է մրցանակը հանձնել Գրիգորյանին։
Նա անձամբ է մրցանակը հանձնել Գրիգորյանին։
Alania_gov պաշտոնական տելեգրամ ալիքում նշվում է, որ Գրիգորյանը 25 տարի է նվիրել զինվորական ծառայությանը: Վերջին տարիներին պատվով է կատարում իր առջև դրված խնդիրները հատուկ ռազմական գործողության գոտում։
Ավելի վաղ զինծառայողի արժանիքները պարգևատրվել էին ՌԴ բարձր պետական շքանշանով` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի: