World Travel Awards. Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն

Բաժանորդագրվել

Ընդգծվում է, որ այս ճանաչումը Հայաստանի համար նոր հնարավորություն է՝ միջազգային հարթակներում առավել տեսանելի դարձնելու իր մշակութային արժեքները։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. 2026 թվականի World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։

«Միջազգային այս հեղինակավոր մրցանակը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, դարավոր ավանդույթներն ու զբոսաշրջային գրավչությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ այս ճանաչումը Հայաստանի համար նոր հնարավորություն է՝ միջազգային հարթակներում առավել տեսանելի դարձնելու իր մշակութային արժեքները և ներկայանալու որպես յուրահատուկ զբոսաշրջային ուղղություն։

Հիշեցնենք` «ՏաԹևեր» ճոպանուղին 4 անգամ հաղթել է World Travel Awards միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխությունում՝ «Աշխարհի լավագույն ճոպանուղի» (World’s Leading Cable Car Ride) անվանակարգում։

Leave a comment