ՌԴ ԱԳՆ-ում հույս ունեն, որ ՀՀ ղեկավարությունը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերը

https://arm.sputniknews.ru/20261022/rd-agn-um-hujs-unen-vor-hh-ghekavarutjuny-gitakcum-e-em-i-het-merdzecman-riskery-108442339.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108155773_101:0:2832:2048_1920x0_80_0_0_c5d7c216485106ef5342a14b039e1f02.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, եվրամիություն, հայաստան, ալեքսանդր գրուշկո

ռուսաստան, եվրամիություն, հայաստան, ալեքսանդր գրուշկո

Բաժանորդագրվել

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են, որ տարածաշրջանի երկրների համար ավելի հեշտ է լուծել ծագող խնդիրները այնպես, ինչպես արել են դարեր շարունակ:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գիտակցում Եվրոպական միության հետ մերձեցման բոլոր ռիսկերը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի 19-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում:

«Մենք տեսնում ենք, թե ճնշման ինչպիսի մեթոդների են նրանք ենթարկում այն երկրներին, որոնք հայտարարում են ԵՄ-ին միանալու մասին կամ դառնում են անդամակցության թեկնածու. նրանցից պահանջում են հրաժարվել սուբյեկտայնությունից և դեռևս մինչև նրանց ֆորմալ անդամակցությունը ԵՄ-ին որպես պարտադիր պայման նշում են միանալը ընդհանուր արտաքին քաղաքականությանը, անվտանգության ոլորտի քաղաքականությանը, միանալ բոլոր այն հայտարարություններին, որոնք նրանք [ԵՄ-ն] անում են»,-նշել է Գրուշկոն:

Նա ընդգծել է, որ ԵՄ հայտարարությունների 80%-ը վերաբերում են Ռուսաստանին, ուստի «ռիսկերը չտեսնելն ուղղակի անհնար է»:

Մոսկվան հարգում է պետությունների ընտրությունը, սակայն ելնում է նրանից, որ պետությունների ղեկավարները ճիշտ են գիտակցում դրա հետ կապված բոլոր ռիսկերը:

«Էլ չենք խոսում այն մասին, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը անօդ տարածության մեջ չի գտնվում: Այնտեղ գոյություն ունեն պատմական երկկողմ կապեր: Գոյություն ունեն հսկայական քանակությամբ նախագծեր, որոնք կապում են այդ պետությունները»,-հավելել է փոխնախարարը:

Ռուսաստանը, նրա խոսքով, ելնում է նրանից, որ «որքան քիչ լինի այն երկրների ազդեցությունը, որոնք չեն պատկանում տարածաշրջանին, այնքան իրավիճակն ավելի կայուն կլինի»:

Leave a comment