Իլոն Մասկ․ SpaceX-ի հասույթը կարող է հասնել 1 տրիլիոն դոլարի

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը ենթադրել է, որ իր տիեզերական SpaceX ընկերության հասույթը կարող է արդեն 2028 թվականին հասնել 1 տրիլիոն դոլարի։

«Որքան էլ տարօրինակ հնչի, SpaceX-ի՝ 2028 թվականին 1 տրիլիոն դոլարի հասույթ ունենալն այլևս անհնարին չի թվում», – գրել է Մասկը X սոցիալական ցանցում։

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի հաշվետվության մեջ SpaceX-ը հայտնել է հասույթի՝ տարեկան կտրվածքով 161% աճի մասին՝ մինչև 14.6 մլրդ դոլար։ Ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների սպասումները, որոնք կանխատեսում էին 12.72 մլրդ դոլարի հասույթ։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով LSEG վերլուծական ընկերության տվյալներին։

Հունիսին ամերիկացի գործարարը հայտարարել էր, որ SpaceX-ը կարող է մոտ 1 տրիլիոն դոլարի հասույթ ապահովել մինչև 2030 թվականը։

SpaceX-ն ամերիկյան ընկերություն է, որը միլիարդատեր Իլոն Մասկը հիմնադրել է 2002 թվականին։ Փետրվարին գործարարն այն միավորել է իր մեկ այլ՝ xAI ստարտափի հետ։ Հունիսի կեսերին ընկերությունը դուրս է եկել ֆոնդային բորսա և բաժնետոմսերի ռեկորդային առաջնային հրապարակային առաջարկի (IPO) շրջանակում ներգրավել գրեթե 86 մլրդ դոլար։

Leave a comment