Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Մասիսի համայնքապետի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հատկանիշներով։ Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։
Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ ՔՊ-ական Հովհաննես Հակոբյանը փոքր տղային հեռախոս է խոստանում, որից հետո ներկաները տղային հորդորում են երգով շնորհակալություն հայտնել, իսկ երեխան կոչ է անում ընտրել նրան։