ԱՄՆ-ն և Եվրոպան համաձայնության են եկել, որ ՆԱՏՕ-ն կդառնա ավելի եվրոպական


ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտպանության նախարարները համաձայնության են եկել, որ ՆԱՏՕ-ն պետք է դառնա ավելի եվրոպական։ Վաշինգտոնը պլանավորում է կենտրոնանալ Արևմտյան կիսագնդի վրա։


«Եվրոպայի դերը ՆԱՏՕ-ի կառավարման մարմիններում կամրապնդվի, մինչդեռ ԱՄՆ-ն կպահպանի իր ռազմական ներկայությունը և միջուկային ուժերը եվրոպական հողի վրա»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Մյունխենի անվտանգության համաժողովում։


Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն «հավատարիմ է Եվրոպայում իր միջուկային և ավանդական ռազմական ներկայությունն պահպանելուն»։


Այս շաբաթվա սկզբին ՆԱՏՕ-ում որոշում էր կայացվել դաշինքի երեք տարածաշրջանային շտաբում հրամանատարական պաշտոնները փոխանցել եվրոպացի գեներալներին, սակայն ԱՄՆ-ն պահպանում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատարի պաշտոնը:

Leave a comment