Բաժանորդագրվել
Համացանցում Հովհաննես Հակոբյանի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակվել, ըստ որի` նախընտրական հանդիպումների շրջանակում թեկնածուն անչափահաս երեխային հեռախոս է խոստանում։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Մասիս համայնքի ղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հովհաննես Հակոբյանի` երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 221–րդ հոդվածով (հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը)։ Կատարվում է նախաքննություն»,– Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշենք, որ համացանցում Հովհաննես Հակոբյանի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակվել, ըստ որի` նախընտրական հանդիպումների շրջանակում թեկնածուն անչափահաս երեխային հեռախոս է խոստանում։ Դրանից հետո երեխան երգում է և ներկաներին կոչ անում ընտրել հենց Հովհաննես Հակոբյանին։