Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով։
«Խոսքը Աբու Դաբիի մասին է», — ասել է Պեսկովը լրագրողներին։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստվում է որևէ փաստաթուղթ նախապատրաստել այդ հանդիպմանը ստորագրելու համար՝ Կրեմլի ներկայացուցիչն ասել է. «Դուք իրադարձություններից առաջ եք ընկնում։ Դրա կարիքը չկա»։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆֆի միջև կայացած բանակցություններից հետո ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ՌԴ ղեկավարը տեղեկացրել է ամերիկացի դեսպանորդին նոյեմբերի կեսերին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները վերսկսելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։