«Զայեդ»-ի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդը Հայաստանն Ադրբեջանի հետ կիսել է․ վարչապետ


armtimes.com «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է: Այսինքն, 500 հազարական դոլարի մասին է խոսքը։


 


Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


 


«Գումարը դեռ չի փոխանցվել, սակայն վստահ ենք, որ կփոխանցվի։ Ես մտածում եմ` այդ գումարը հանրային ինչ նպատակի կամ կարիքի կարելի է ուղղել։ Երբ կլինի կոնկրետ որոշում, կհայտնենք»,- ասաց վարչապետը։


 


 


 


 


Leave a comment