https://arm.sputniknews.ru/20261022/gegharvestakan-patmvatsqneri-havaqatsu-e-aram-orbeljany-rvobert-qvocharjani-gvortsi-masin-108435862.html
Գեղարվեստական պատմվածքների հավաքածու է. Արամ Օրբելյանը` Ռոբերտ Քոչարյանի գործի մասին
Գեղարվեստական պատմվածքների հավաքածու է. Արամ Օրբելյանը` Ռոբերտ Քոչարյանի գործի մասին
Sputnik Արմենիա
Ըստ մեղադրանքի` կառավարության ինչ-որ որոշումներ չեն համապատասխանում նորմերին։ 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T17:05+0400
2026-10-22T17:05+0400
2026-10-22T17:05+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
արամ օրբելյան
դատարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/12/106988629_0:78:1500:922_1920x0_80_0_0_aaf368d4291985d802e00c0edc25372b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մի արկղ նյութ կա ոչնչի մասին։ Հակակոռուպցիոն դատարանի բակում նման գնահատական հնչեցրեց փաստաբան Արամ Օրբելյանը։Նրա խոսքով` 1995 թվականի սահմանադրությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ կառավարության որոշումները վարչապետը ստորագրում էր, նախագահը` վավերացնում։ Այսինքն` նա ի պաշտոնե պարտավոր էր ստորագրել որոշումը։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/12/106988629_84:0:1417:1000_1920x0_80_0_0_2ae2507ae631b7fe3094d0b1a326915d.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոբերտ քոչարյան, արամ օրբելյան, դատարան
հայաստան, ռոբերտ քոչարյան, արամ օրբելյան, դատարան
Բաժանորդագրվել
Ըստ մեղադրանքի` կառավարության ինչ-որ որոշումներ չեն համապատասխանում նորմերին։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մի արկղ նյութ կա ոչնչի մասին։ Հակակոռուպցիոն դատարանի բակում նման գնահատական հնչեցրեց փաստաբան Արամ Օրբելյանը։
«Գեղարվեստական ոճի պատմվածքների հավաքածու է` կամայական մեկնաբանությամբ։ Խնդիրը դրված չէ` դրամական միջոցները որտեղից են, գումարով գնելու հնարավորություն կար, թե չկար։ Գործում չհիմնավորվող ենթադրությունների մակարդակում կառավարության որոշումների գնահատական է տրված։ Ըստ մեղադրանքի` կառավարության ինչ–որ որոշումներ չեն համապատասխանում նորմերին, բայց մենք չենք տեսնում, թե ինչու չեն համապատասխանում։ Վերջում ուղղակի ավելացված է` նախագահն որոշումները վավերացրել է անձնական շահագրգռվածությամբ»,– ասաց Օրբելյանը։
Նրա խոսքով` 1995 թվականի սահմանադրությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ կառավարության որոշումները վարչապետը ստորագրում էր, նախագահը` վավերացնում։ Այսինքն` նա ի պաշտոնե պարտավոր էր ստորագրել որոշումը։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները
ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը
տեղափոխվեց բուժկենտրոն։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը
2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ
նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա
տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։