Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Ղ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 9-ամյա Ա․ Ա․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։