Գեղասահքի Ռուսաստանի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը Չմշկասահքի միջազգային միության (ISU) կողմից հրավեր է ստացել մասնակցել Ճապոնիայի ISU Գրան պրիին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի (RFSF) գլխավոր քարտուղար Ալեքսանդր Կոգանը:
«Մենք հրավեր ենք ստացել Ադելիա Պետրոսյանի համար։ Նրա մասնակցության հետ կապված որևէ խնդիր չի լինի։ Մենք մեր բոլոր մարզիկներին հաջողություն ենք մաղթում բոլոր մրցումներում, անկախ նրանից՝ նրանք արտասահմանում են, թե Ռուսաստանում»,- Ալեքսանդր Կոգանի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը:
Ճապոնիայի ISU Գրան պրին կկայանան նոյեմբերի 27-29-ին Տոկիոյում:
Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի նախորդ երեք առաջնությունների հաղթողն է կանանց մենասահքում։ Նախորդ ձմռանը նա մասնակցել էր նաև Իտալիայում կայացած 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին և գրավել էր 6-րդ տեղը։
Դավիթ Եղիազարյան