https://arm.sputniknews.ru/20261022/amn-i-harvatsneri-depqum-energaobjektnery-karvogh-en-irani-tirakh-darnal-rezaji-108430394.html
ԱՄՆ-ի հարվածների դեպքում էներգաօբյեկտները կարող են Իրանի թիրախ դառնալ. Ռեզայի
ԱՄՆ-ի հարվածների դեպքում էներգաօբյեկտները կարող են Իրանի թիրախ դառնալ. Ռեզայի
Sputnik Արմենիա
Իրանը ներուժ ունի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ գործողությունները շարունակելու համար, հայտարարել է պաշտոնյան։ 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T15:15+0400
2026-10-22T15:15+0400
2026-10-22T15:16+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/0a/105584297_0:0:1280:721_1920x0_80_0_0_5a2fad61b0a3aab4984b7e495488fb7f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Կապի մալուխները, տվյալների կենտրոնները, արհեստական բանականության, ինչպես նաև Մերձավոր Արևելքում էներգետիկ օբյեկտները կարող են դառնալ Իրանի պոտենցիալ թիրախները ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։Ինչպես նշել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, Իրանը ներուժ ունի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ գործողությունները շարունակելու համար: Նա նաև չի բացառել էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները՝ որպես պատասխան գործողություններ:Պարբերականը, վկայակոչելով անանուն իրանցի պաշտոնյային, նաև հայտնել է, որ Իրանի հետախուզությունը Իսրայելում հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրություններից առաջ մեծ է համարում լայնածավալ ռմբակոծություններ սկսելու հավանականությունը:ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/0a/105584297_143:0:1280:853_1920x0_80_0_0_509065882a8b26d1214af813dee3536d.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն
իրանի իսլամական հանրապետություն, ամն
15:15 22.10.2026 (Թարմացված է: 15:16 22.10.2026)
Բաժանորդագրվել
Իրանը ներուժ ունի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ գործողությունները շարունակելու համար, հայտարարել է պաշտոնյան։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Կապի մալուխները, տվյալների կենտրոնները, արհեստական բանականության, ինչպես նաև Մերձավոր Արևելքում էներգետիկ օբյեկտները կարող են դառնալ Իրանի պոտենցիալ թիրախները ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«ԱՄՆ-ն արժեքավոր ակտիվներ ունի տարածաշրջանում։ Պատերազմի դեպքում մալուխները, տվյալների կենտրոնները և արհեստական բանականության հետ կապված օբյեկտները կարող են հայտնվել խոցման գոտում։ Հակամարտությունը վերսկսվելու դեպքում մենք ունենք ավելի ընդարձակ պլան», – ասել է Ռեզային «Drop State» պարբերականին:
Ինչպես նշել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, Իրանը ներուժ ունի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ գործողությունները շարունակելու համար: Նա նաև չի բացառել էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները՝ որպես պատասխան գործողություններ:
«Բոլորը պետք է իրենց հաշիվ տան, որ Իրանի դեմ գործողություններն իրենց գինն ունեն։ Եթե դիվանագիտությունը կօգնի գալ դրա գիտակցմանը, ուրեմն մենք նախընտրում ենք դիվանագիտությունը։ Բայց եթե պատերազմը շարունակվի, ապա Իրանը պատասխանի համար անհրաժեշտ գործիքներ ունի», – նշել է գործիչը։
Պարբերականը, վկայակոչելով անանուն իրանցի պաշտոնյային, նաև հայտնել է, որ Իրանի հետախուզությունը Իսրայելում հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրություններից առաջ մեծ է համարում լայնածավալ ռմբակոծություններ սկսելու հավանականությունը:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։