https://arm.sputniknews.ru/20261022/kartsum-em-shutvov-amen-inch-klutsvi-eth-nakharary-hajastani-bvoghvoqi-masin-108428294.html
«Կարծում եմ՝ շուտով ամեն ինչ կլուծվի». ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի բողոքի մասին
«Կարծում եմ՝ շուտով ամեն ինչ կլուծվի». ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի բողոքի մասին
Sputnik Արմենիա
Երևանի հայտը կդիտարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների ներգրավմամբ։ 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T14:21+0400
2026-10-22T14:21+0400
2026-10-22T14:22+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ռոսսելխոզնադզոր
ռուսաստան
միրգ
բանջարեղեն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/16/108424350_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3b3cfe29e8a797916aa4011cedd171b6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացված բողոքի հարցը մոտ ապագայում կլուծվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերի նախարար Ալեքսանդր Սուբոտինը։ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին հայտնեց, որ ՀՀ կառավարությունը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիային` Հայաստանի գյուղմթերքի նկատմամբ սահմանափակումները բարիեր (արհեստական պատնեշ) ճանաչելու համար։Նրա խոսքով՝ Երևանի հայտը կդիտարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի մասնագետների ներգրավմամբ:Սուբոտինը հավելեց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև նաև բանակցություններ են ընթանում:«Հիմա ակտիվորեն ընթանում են նաև երկկողմ բանակցություններ։ Մեկն ապացուցում է, որ այդ ամենը ճիշտ է եղել, մյուսն ապացուցում է, որ սխալ էր, ստուգումներ են կատարվում և այլն», – ասաց նա։ԵՏՀ պաշտոնյան նշեց, որ սահմանափակումների մեխանիզմները մշակվել են վաղուց՝ ի կատարումն ԵԱՏՄ պայմանագրում ամրագրված նպատակի, որով կապահովվի սանիտարահամաճարակային բարեկեցությունը, ինչպես նաև բնակչության անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգությունը:Սուբոտինի խոսքով՝ ԵԱՏՄ երկրների միջև պարբերաբար առաջանում են նմանատիպ իրավիճակներ։ Նա նշեց, որ անբարեխիղճ և անորակ ապրանք արտադրողները պետք է հեռացվեն, և հակառակը՝ շուկայի բարեխիղճ, պարկեշտ մասնակիցները մնան և առևտուր անեն, ինչպես նախկինում, քանի որ ընդհանուր շահերից է բխում նորմալ սննդի և անվտանգ իրերի օգտագործումը:Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ ԵՏՀ-ն քվեարկություն է անցկացրել և Հայաստանից Ռուսաստան արտահանման սահմանափակումներից մեկը (նախարարը չէր հստակեցրել, թե կոնկրետ որը) «բարիեր» է ճանաչել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/16/108424350_339:0:1779:1080_1920x0_80_0_0_f7903996a0f1f7fdb0d305d2517ef18e.jpg.webp
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռոսսելխոզնադզոր, ռուսաստան, միրգ, բանջարեղեն
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռոսսելխոզնադզոր, ռուսաստան, միրգ, բանջարեղեն
Երևանի հայտը կդիտարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների ներգրավմամբ։
«Կարծում եմ՝ մոտ ժամանակներս ամեն ինչ պետք է լուծվի։ Դեռ չի եղել, որ մենք ընդհանուր լեզու չգտնենք և չպայմանավորվենք», – ասաց Սուբոտինը։
Նրա խոսքով՝ Երևանի հայտը կդիտարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի մասնագետների ներգրավմամբ:
Սուբոտինը հավելեց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև նաև բանակցություններ են ընթանում:
«Հիմա ակտիվորեն ընթանում են նաև երկկողմ բանակցություններ։ Մեկն ապացուցում է, որ այդ ամենը ճիշտ է եղել, մյուսն ապացուցում է, որ սխալ էր, ստուգումներ են կատարվում և այլն», – ասաց նա։
ԵՏՀ պաշտոնյան նշեց, որ սահմանափակումների մեխանիզմները մշակվել են վաղուց՝ ի կատարումն ԵԱՏՄ պայմանագրում ամրագրված նպատակի, որով կապահովվի սանիտարահամաճարակային բարեկեցությունը, ինչպես նաև բնակչության անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգությունը:
Սուբոտինի խոսքով՝ ԵԱՏՄ երկրների միջև պարբերաբար առաջանում են նմանատիպ իրավիճակներ։ Նա նշեց, որ անբարեխիղճ և անորակ ապրանք արտադրողները պետք է հեռացվեն, և հակառակը՝ շուկայի բարեխիղճ, պարկեշտ մասնակիցները մնան և առևտուր անեն, ինչպես նախկինում, քանի որ ընդհանուր շահերից է բխում նորմալ սննդի և անվտանգ իրերի օգտագործումը:
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ ԵՏՀ-ն քվեարկություն է անցկացրել և Հայաստանից Ռուսաստան արտահանման սահմանափակումներից մեկը (նախարարը չէր հստակեցրել, թե կոնկրետ որը) «բարիեր» է ճանաչել։