ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գազի գնի հնարավոր բարձրացմանն ու դրա տնտեսական հետևանքներին՝ հայտարարելով, որ Հայաստանի տնտեսությանը աղետ չի սպառնում։
Փաշինյանի խոսքով՝ տնտեսական աղետի մասին խոսողները չեն հասկանում տնտեսությունից։ Նա հիշեցրել է, որ 2018 թվականից սկսած՝ ամեն տարի նման կանխատեսումներ են հնչել, սակայն Հայաստանի տնտեսությունը շարունակել է աճել։
Վարչապետը վստահություն է հայտնել, որ տնտեսական աճը կշարունակվի նաև առաջիկայում։
Նա նաև համեմատություն է անցկացրել հարևան Թուրքիայի հետ՝ հարց բարձրացնելով, թե ինչպես է ստացվում, որ այնտեղ գազը 3-4 անգամ ավելի թանկ է, մինչդեռ տեղական արտադրության լոլիկն ավելի էժան է, քան Հայաստանում աճեցվածը։