Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում

National Geographic պարբերականը Հայաստանն ընդգրկել է 2027 թվականի աշխարհի լավագույն ճամփորդական ուղղությունների շարքում։ Պարբերականն առանձնացրել է Հայաստանի լեռնային բնությունը, պատմական վանքերը և քայլարշավային զբոսաշրջության հնարավորությունները՝ հատկապես Տրանսկովկասյան արահետը։

Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

«Հայաստանը՝ աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում:

Հեղինակավոր National Geographic պարբերականն իր «2027 թվականի աշխարհի լավագույն ճամփորդական ուղղությունները» հոդվածում անդրադարձել է Հայաստանին։

Հոդվածն ընդգծում է Հայաստանի բնության և լեռնային լանդշաֆտների գրավչությունը, ինչպես նաև Տրանսկովկասյան արահետը, որը հնարավորություն է տալիս բացահայտել երկրի հեռավոր անկյունները, պատմական վանքերն ու գյուղական համայնքները։ Անդրադարձ է կատարվում նաև արահետային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներին և Հայկական ազգային արահետի զարգացմանը։

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդրադարձը նպաստում է Հայաստանի, որպես բնության, արկածային զբոսաշրջության և քայլարշավների գրավիչ ուղղության ճանաչելիության բարձրացմանը»։

Leave a comment