https://arm.sputniknews.ru/20261022/emi-het-hh-arevtri-atshi-veraberjal-kankhatesumnery-spekuljativ-bnujt-unen-evg-108414562.html
ԵՄ–ի հետ ՀՀ առևտրի աճի վերաբերյալ կանխատեսումները սպեկուլյատիվ բնույթ ունեն. ԵՎԳ
ԵՄ–ի հետ ՀՀ առևտրի աճի վերաբերյալ կանխատեսումները սպեկուլյատիվ բնույթ ունեն. ԵՎԳ
Sputnik Արմենիա
Երեկ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը կրկին խոսել է դեպի ԵՄ արտահանման աճի մասին՝ կոնկրետ ապրանքատեսակներ չնշելով։ 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T10:54+0400
2026-10-22T10:54+0400
2026-10-22T10:56+0400
հայաստան
արտահանում
եվրամիություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/01/102877440_0:0:1280:720_1920x0_80_0_0_3c7cbb3b17251af5bc59e4508975579b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանման ծավալների ավելացումն անկայուն է, ուստի այդ աճի շարունակականության մասին կանխատեսումները սպեկուլյատիվ բնույթ ունեն։ Այս մասին են վկայում Եվրասիական վարկանիշային գործակալության (EPA) հետազոտության տվյալները, որոնք մեջբերում է ՏԱՍՍ-ը։Միաժամանակ նշվում է, որ Դեպի ՌԴ հայկական արտահանման կրճատման հետ մեկտեղ աճել են նաև Բելառուսի ուղղությամբ մատակարարումների ծավալները։«Կարելի է ենթադրել, որ հայ արտադրողների մի մասը ստիպված է եղել Բելառուսը օգտագործել որպես միջանկյալ առևտրային գործընկեր, ինչի արդյունքում ծախսերն են ավելացել, իսկ սեփական արտադրանքի մրցունակությունը նվազել է», – ընդգծում են հետազոտության հեղինակները:Երեկ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը կրկին խոսել է դեպի ԵՄ արտահանման աճի մասին՝ կոնկրետ ապրանքատեսակներ չնշելով։ Նա սոցցանցում գրել է, որ ԵՄ–ի ուղղությամբ արտահանումը հունվար–սեպտեմբերին աճել է 51%-ով՝ անցած տարվա 475 մլն դոլարի փոխարեն դառնալով 717 մլն դոլար։ Նախարարը եվրոպական երկրների երկար ցուցակ է հրապարակել, որի առաջին հորիզոնականում Չեխիան է՝ հայկական ապրանքների ներմուծման 80,4% աճով։Ավելի վաղ տնտեսագետ Աղասի Թավադյանը Sputnik Արմենիային ասել էր, որ դեպի ԵՄ հայկական արտահանման 75%-ը հանքաքարն ու գունավոր մետաղներն են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/01/102877440_67:0:1027:720_1920x0_80_0_0_06e322f01f379d55b38ea6b010f7b96e.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արտահանում, եվրամիություն
հայաստան, արտահանում, եվրամիություն
10:54 22.10.2026 (Թարմացված է: 10:56 22.10.2026)
Բաժանորդագրվել
Երեկ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը կրկին խոսել է դեպի ԵՄ արտահանման աճի մասին՝ կոնկրետ ապրանքատեսակներ չնշելով։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանման ծավալների ավելացումն անկայուն է, ուստի այդ աճի շարունակականության մասին կանխատեսումները սպեկուլյատիվ բնույթ ունեն։ Այս մասին են վկայում Եվրասիական վարկանիշային գործակալության (EPA) հետազոտության տվյալները, որոնք մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Կարելի է նշել, որ 2025 թվականին դեպի ԵՄ երկրներ արտահանման աճը 2024 թվականի համեմատ կայուն չէ. 2 տարվա կտրվածքով նվազում է արձանագրվում։ Ուստի տվյալ աճի շարունակականության մասով կանխատեսումները կրում են սպեկուլյատիվ բնույթ», – նշվում է փաստաթղթում։
Միաժամանակ նշվում է, որ Դեպի ՌԴ հայկական արտահանման կրճատման հետ մեկտեղ աճել են նաև Բելառուսի ուղղությամբ մատակարարումների ծավալները։
«Կարելի է ենթադրել, որ հայ արտադրողների մի մասը ստիպված է եղել Բելառուսը օգտագործել որպես միջանկյալ առևտրային գործընկեր, ինչի արդյունքում ծախսերն են ավելացել, իսկ սեփական արտադրանքի մրցունակությունը նվազել է», – ընդգծում են հետազոտության հեղինակները:
Երեկ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը կրկին խոսել է դեպի ԵՄ արտահանման աճի մասին՝ կոնկրետ ապրանքատեսակներ չնշելով։ Նա սոցցանցում
գրել է, որ ԵՄ–ի ուղղությամբ արտահանումը հունվար–սեպտեմբերին աճել է 51%-ով՝ անցած տարվա 475 մլն դոլարի փոխարեն դառնալով 717 մլն դոլար։ Նախարարը եվրոպական երկրների երկար ցուցակ է հրապարակել, որի առաջին հորիզոնականում Չեխիան է՝ հայկական ապրանքների ներմուծման 80,4% աճով։
Ավելի վաղ տնտեսագետ Աղասի Թավադյանը Sputnik Արմենիային ասել էր, որ դեպի ԵՄ հայկական արտահանման 75%-ը հանքաքարն ու գունավոր մետաղներն են։