https://arm.sputniknews.ru/20261022/zangvatsajin-grvoh-mvoskvaji-ev-marzi-ughghutjamb-630-ats-e-ardzakvel-108410203.html
Զանգվածային գրոհ. Մոսկվայի և մարզի ուղղությամբ 630 ԱԹՍ է արձակվել
Զանգվածային գրոհ. Մոսկվայի և մարզի ուղղությամբ 630 ԱԹՍ է արձակվել
Sputnik Արմենիա
Ուկրաինական զինուժը տարբեր միջոցներով պարբերաբար գնդակոծում են ՌԴ տարածքը։ 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T09:39+0400
2026-10-22T09:39+0400
2026-10-22T09:43+0400
ռուսաստան
մոսկվա
անօդաչու թռչող սարք (աթս)
սերգեյ սոբյանին
տուժածներ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/17/99100513_0:52:3072:1780_1920x0_80_0_0_026293232b85d7f6cb8d18661e674069.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Այս գիշեր Ուկրաինան ԱԹՍ-ների զանգվածային գրոհ է նախաձեռնել Մոսկվայի և Մոսկվայի մարզի ուղղությամբ։Ինչպես հայտնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հոկտեմբերի 21-ի ժամը 20:30-ից մինչև հոկտեմբերի 22-ի առավոտյան ժամը 04:00-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ 630 ԱԹՍ է արձակվել:Լիպեցկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տղամարդ է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Իգոր Արտամոնովը:«Անօդաչուների հարվածի հետևանքով Լիպեցկի տարբեր շրջաններում վնասվել են մի քանի մասնավոր և բազմաբնակարան տներ։ Տուժել է 2001 թվականին ծնված մի տղամարդ, որը հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն է ստանում», – գրել է Արտամոնովը սոցցանցում։Նա նշել է, որ վնասվել է նաև Մերկուլովի փողոցում գտնվող պոլիկլինիկայի շենքը։ Դեպքի պահին հաստատությունը փակ է եղել, ներսում մարդիկ չեն եղել։Տուլայի մարզպետ Դմիտրի Միլյաևը հայտնել է, որ շուրջ 70 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել տարածաշրջանում: Նախնական տվյալով՝ տուժածներ չկան, վնասվել են առանձնատներ։Անցած գիշեր Վորոնեժի մարզի օդային տարածքում և մարզի չորս շրջաններում հայտնաբերվել և ոչնչացվել է 44 ԱԹՍ։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը:Նախնական տվյալով՝ տուժածներ չկան, վնասվել են մի շարք մասնավոր և բազմաբնակարան շենքեր։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
մոսկվա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/17/99100513_0:0:2732:2048_1920x0_80_0_0_9f8a0a101126d2c8e49c76d97459e4f1.jpg.webp
ռուսաստան, մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), սերգեյ սոբյանին, տուժածներ
ռուսաստան, մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), սերգեյ սոբյանին, տուժածներ
Ուկրաինական զինուժը տարբեր միջոցներով պարբերաբար գնդակոծում են ՌԴ տարածքը։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Այս գիշեր Ուկրաինան ԱԹՍ-ների զանգվածային գրոհ է նախաձեռնել Մոսկվայի և Մոսկվայի մարզի ուղղությամբ։
Ինչպես հայտնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հոկտեմբերի 21-ի ժամը 20:30-ից մինչև հոկտեմբերի 22-ի առավոտյան ժամը 04:00-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ 630 ԱԹՍ է արձակվել:
«ՀՕՊ–ը դրանց մեծ մասը ոչնչացրել է քաղաքի հեռավոր մատույցներում։ 163 անօդաչու վնասազերծվել է Մոսկվայի մոտակայքում։ Տրոիցկի վարչական շրջանի Վորոնովոյի հատվածում երկու մարդ է տուժել, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են բեկորների ընկնելու վայրում», գրել է Սոբյանինը տելեգրամյան ալիքում։
Լիպեցկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տղամարդ է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Իգոր Արտամոնովը:
«Անօդաչուների հարվածի հետևանքով Լիպեցկի տարբեր շրջաններում վնասվել են մի քանի մասնավոր և բազմաբնակարան տներ։ Տուժել է 2001 թվականին ծնված մի տղամարդ, որը հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն է ստանում», – գրել է Արտամոնովը սոցցանցում։
Նա նշել է, որ վնասվել է նաև Մերկուլովի փողոցում գտնվող պոլիկլինիկայի շենքը։ Դեպքի պահին հաստատությունը փակ է եղել, ներսում մարդիկ չեն եղել։
Տուլայի մարզպետ Դմիտրի Միլյաևը հայտնել է, որ շուրջ 70 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել տարածաշրջանում: Նախնական տվյալով՝ տուժածներ չկան, վնասվել են առանձնատներ։
Անցած գիշեր Վորոնեժի մարզի օդային տարածքում և մարզի չորս շրջաններում հայտնաբերվել և ոչնչացվել է 44 ԱԹՍ։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը:
Նախնական տվյալով՝ տուժածներ չկան, վնասվել են մի շարք մասնավոր և բազմաբնակարան շենքեր։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։