Դատարանը որոշում է կայացրել կարճել Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (ավազանի անունով՝ Արման Սարոյան)՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնվելու պահանջով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։
Դատական ակտի պատճառաբանության համաձայն՝ ներկայացված վեճը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով։ Դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ Գևորգ Սարոյանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև աշխատանքային իրավահարաբերությունների առկայությունը հիմնավորված ու ապացուցված չէ։