ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են.
«Էբոլա հիվանդություն․ թարմացում
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Մինչ հոկտեմբերի 20-ն արձանագրվել է՝
– 9552 հաստատված դեպք,
– 4602 մահվան դեպք՝ հաստատված վարակակիրների շրջանում։
Քենիա
Հոկտեմբերի 6-ին Քենիայում արձանագրվել է Էբոլա հիվանդության ներմուծված առաջին հաստատված դեպքը։
Մինչ հոկտեմբերի 20-ը Քենիայում արձանագրվել է՝
– 9 հաստատված դեպք,
– 1 մահվան դեպք։
Բոլոր դեպքերը գրանցվել են Նայրոբիում, առաջին հիվանդի հետ սերտ շփում ունեցած ընտանիքի անդամների և բուժաշխատողների շրջանում։
Ախտորոշման պահին բոլոր վարակակիրներն արդեն գտնվել են կարանտինում։
Քենիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկրում Էբոլա հիվանդության համայնքային տարածում չի արձանագրվել։
Նիգերիա
Հոկտեմբերի 20-ին Նիգերիայի առողջապահության դաշնային նախարարությունը հայտնել է Բունդիբուգյո վիրուսով հարուցված Էբոլա հիվանդության առաջին ներմուծված դեպքի մասին
Պացիենտը մեկուսացվել է ախտանշանների ի հայտ գալու պահից և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Շարունակվում են նրա հետ շփում ունեցած անձանց հայտնաբերման և համաճարակաբանական հետազոտության աշխատանքները։
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) շարունակում է մշտապես հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին»։