Հայաստանը կարող է դիվանագիտորեն օգտվել Թուրքիա–Ադրբեջան լարումից. թուրքագետ

https://arm.sputniknews.ru/20261021/hajastany-karvogh-e-divanagitvoren-ogtvel-turqiaadrbejan-larumic-turqaget-108390103.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/05/15/27633933_82:0:1506:1068_1920x0_80_0_0_7ba57861d506d8efb232f1fd0c04c444.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ադրբեջան, թուրքիա, հայաստան, ռուբեն մելքոնյան (թուրքագետ), հիջաբ

ադրբեջան, թուրքիա, հայաստան, ռուբեն մելքոնյան (թուրքագետ), հիջաբ

Բաժանորդագրվել

Ռուբեն Մելքոնյանի գնահատմամբ` Ադրբեջանում հիջաբ կրելու շուրջ թափ հավաքած դիվանագիտական խաղն առնվազն 4 խաղացող ունի։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանում հիջաբ կրելու շուրջ Թուրքիայի հետ ծագած տարաձայնությունները չեն կարող թուրք–ադրբեջանական պառակտման հանգեցնել, բայց ադրբեջանական հասարակությունում կարող է լինել կրոնական տրամադրությունների աճ, ինչը որոշակի վտանգ է ներկայացնում գործող վարչակարգի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Ադրբեջանում սեպտեմբերի 21-ից սահմանվել է նոր դպրոցական համազգեստ, հիջաբ կրելն ուղղակի չի արգելվել, բայց նշվել է, որ դպրոցական հագուստը չպետք է հակասի երկրի աշխարհիկ սկզբունքներին։ Այս հիմքով շատ դպրոցների տնօրեններ հիջաբով դասի եկած աշակերտուհիներին ու ուսուցչուհիներին արգելել են դպրոց մտնել, ինչը զանգվածային բողոքի ալիք է առաջացրել։ Բողոքի ակցիաները Բաքվի տարբեր թաղամասերում վերաճել են անկարգությունների։ Իրավապահները ցույցերի հարյուրավոր մասնակիցների են ձերբակալել։ Կատարվածը լուրջ քննադատության է արժանացել Թուրքիայում, և երկու ռազմավարական գործընկեր երկրների հարաբերություններում լարվածությունը հասել է աննախադեպ մակարդակի` փոխադարձ մեղադրանքներով։

Մելքոնյանի մեկնաբանմամբ` այս խաղն իր մեջ ներառում է առնվազն 4 խաղացողի` Թուրքիա, Ադրբեջան, Իսրայել և Իրան։

«Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները, որոնք հիմա գտնում են բավական բարձր մակարդակի վրա, Ադրբեջանին որոշակիորեն կաշկանդում են անել այնպիսի քայլեր, որոնք թեկուզ իմիտացիոն, բայց ավելի համահունչ կլինեն Թուրքիայի քայլերի հետ»,– ասաց Մելքոնյանը` միաժամանակ նշելով, որ թուրք-իսրայելական հարաբերությունների լարման ֆոնին ադրբեջանա–իսրայելական հարաբերությունները է՛լ ավելի են ջերմացել։

Սա թուրքագետին թույլ է տալիս ենթադրել, որ այն, ինչ Թուրքիան կորցնում է Իսրայելի հետ հարաբերությունների լարումից, փոխհատուցվում է Ադրբեջանի և Իսրայելի դրական հարաբերություններով` լինի դա դիվանագիտական, թե առևտրային բնագավառում։

Մելքոնյանի խոսքով` Ադրբեջանը սրանով շանտաժի է ենթարկում Թուրքիային`ասելով, որ Իսրայելի հետ իր հարաբերություններից օգտվում է նաև Թուրքիան։

Իսլամական աշխարհում, սակայն, ըստ թուրքագետի, Իսրայելին պաշտպանելը վնասում է Ադրբեջանի իմիջին, և այստեղ խաղի մեջ է մտնում արդեն 4-րդ խաղացողը՝ Իրանը, որի համար Իսրայել-Ադրբեջան ջերմ հարաբերություններն առնվազն խնդրահարույց են։

Ինչ վերաբերում է թուրք–ադրբեջանական հարաբերություններում Հայաստանի հնարավոր դերակատարմանը, Մելքոնյանը նկատել է, որ փոխադարձ մեղադրանքների համատեքստում ժամանակ առ ժամանակ շոշափվում է նաև մեր երկրի անունը։
Օրինակ` Թուրքիայի իսլամամետ «Նոր բարօրություն» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքականը վերջերս զուգահեռներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջան միջև` հայտարարելով, որ անգամ Հայաստանում է թույլատրվում կրոնական գլխաշոր կրել։

«Այսինքն` զուգահեռներ են տարվում, որ Հայաստանում ավելի տոլերանտ են իսլամական հանդերձանքի նկատմամբ, քան Ադրբեջանում։ Բայց ես կարծում եմ, որ և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում հակահայկական, հակահայաստանյան քաղաքական ընկալումներն այնքան խորքային են, որ դրանք չեն կարող հանգեցնել Թուրքիայում Ադրբեջանի փոխարեն Հայաստանի դերի բարձրացման։ Բայց կարող է Հայաստանին հնարավորություն տալ դիվանագիտական որոշ շարժումներ անել, եթե, իհարկե, ՀՀ–ում դիվանագիտական հմտություններ կիրառելու կարողություններ ունեցողներ լինեն»,– ասաց թուրքագետը։

Մելքոնյանը հիշեցրեց, որ թուրք–ադրբեջանական հարաբերությունները նախկինում էլ են լարվել, օրինակ` 2008-09թթ–ին` «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում։ Ադրբեջանը նույնիսկ իջեցրել էր իր երկրում Թուրքիայի դրոշները։ Բայց դա գործնականում չհանգեցրեցհարաբերությունների խզման. Թուրքիայի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները միշտ գերակա են եղել։

«Անգամ Արցախի կորստից հետո Թուրքիան հավատարիմ է մնում Ադրբեջանին ու որևէ գործնական քայլ չի անում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ»,– ընդգծեց Մելքոնյանը։

Նրա կարծիքով` դա առավելապես Ադրբեջանի պահանջն է, որը Թուրքիան սրբորեն պահում է` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապելով Ադրբեջան–Հայաստան հարաբերությունների կարգավորման հետ, և այդ ընթացքում նաև իր համար է լրացուցիչ զիջումներ կորզում Հայաստանից։

Հիշեցնենք` Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացիների, այդ թվում՝ Haksöz Haber, Köklü Değişim և Değişim TV լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ՝ երկրում իշխանության բռնի զավթման կոչերի և կրոնական ատելության հրահրման գործով: Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳՆ–ն Թուրքիայի 31 քաղաքացու ընդգրկել է «սև ցուցակում» և արգելել է նրանց մուտքը երկիր:

Leave a comment