«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակից երկու կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, լրատվամիջոցներին հայտնել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Քիչ առաջ էլ Հակակոռուպցիոն դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանին։

Leave a comment