Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն 2 ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն 2 ամսով կալանավորվել է

Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորել է Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին: Տեղեկությունն «Ազատությանը» փոխանցեց նրա պաշտպան Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ կալանքի որոշումը կբողոքարկեն Վերաքննիչ դատարանում:

Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետի թեկնածուին մեղադրում է խմբի կազմում ընտրակաշառք տալու, նրա հետ առավոտյան ձերբակալված մյուս 13-ին՝ ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև՝ ընտրակաշառք ստանալու համար:

Փաստաբանի փոխանցմամբ՝ թեկնածուն չի ընդունում մեղքը. – «Ըստ մեղադրանքի՝ 30-40 հոգու կաշառք տալու մասին է խոսքը, որոնց մեծամասնությունը «Ուժեղ Հայաստանի» ավագանու անդամի թեկնածուներ են, նրանց ո՞նց կաշառք տաս, փող տա՞ս, որ համակիր լինի»:

Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած տեսանյութում ենթադրաբար թեկնածուն գումարներ է տալիս շտաբում հավաքվածներին: Ըստ փաստաբանի՝ Արսեն Գևորգյանը «նրանց ընդմիջման փող է տվել, բենզին լցնելու, գնալ-գալու ծախսի փող, բայց՝ ոչ ընտրակաշառք»:

Leave a comment