https://arm.sputniknews.ru/20261021/amen-hajvord-adrbejancin-petq-e-mvolvorvelvov-hasni-hh-taratsq-pvordzagetnery-verlutsum-en-108398021.html
Ամեն հաջորդ ադրբեջանցին պետք է մոլորվելով հասնի ՀՀ տարա՞ծք. փորձագետները վերլուծում են
Ամեն հաջորդ ադրբեջանցին պետք է մոլորվելով հասնի ՀՀ տարա՞ծք. փորձագետները վերլուծում են
Sputnik Արմենիա
Ռազմական փորձագետները Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել են ադրբեջանցի հովվի ու զինվորի` Հայաստանի տարածքում հայտնվելու դեպքերը։ 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T19:24+0400
2026-10-21T19:24+0400
2026-10-21T19:24+0400
սահմանախախտ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
շաքի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/18/78700235_0:104:1601:1004_1920x0_80_0_0_8ac3cc107bcd48057e8a33189d6b3f38.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հասարակության մոտ օբյեկտիվորեն ի հայտ եկած տագնապները իշխանությունը ոչ թե «պետք է քաղաքական հայտարարություններով սղղացնի», այլ քննությամբ պարզի, թե իրական պատճառները որոնք են, Sputnik Արմենիայիհետ զրույցում ասել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը` մեկնաբանելով վերջին ամսվա ընթացքում Ադրբեջանից Հայաստան սահմանահատման արդեն երկրորդ դեպքը։ Հայտնել էինք, որ այսօր ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: Վահագն Սարոյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ, ըստ տարածված տեղեկությունների, սահմանահատումը տեղի է ունեցել Տավուշի` սահմանազատված տարածքում։ Իսկ դա, նրա խոսքով, արդեն անվտանգային լուրջ խնդիր է։Մեր զրուցակցին անհանգստացնում է նաև այն փաստը, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները, քննությունից առաջ ընկնելով, աներկբա հայտարարում են, որ ադրբեջանցի հովիվը մոլորվել է, այնպես, ինչպես Շաքիի դեպքում հայտարարում էին, որ ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքելուց հետո մոլորվել ու հայտնվել է Հայաստանի տարածքում։«Ի՞նչ է նշանակում` մոլորվելով անցել է, ամեն հաջորդ ադրբեջանցին պետք է մոլորվելով հասնի ՀՀ տարա՞ծք»,-հարց է բարձրացնում Սարոյանը։Նրա բնորոշմամբ` հասարակության մոտ օբյեկտիվորեն ի հայտ եկած տագնապները իշխանությունը ոչ թե «պետք է քաղաքական հայտարարություններով սղղացնի», այլ քննությամբ պարզի, թե իրական պատճառները որոնք են։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը չի հերքում` սահմանի որոշ հատվածներ շատ դժվար է 100 տոկոսով վերահսկել` կախված տարածքի առանձնահատկությունից։ Բայց դրա համար, նրա խոսքով, կիրառվում են ժամանակակաից հսկողությա միջոցներ, հետախուզություն և այլն։Ցանկացած այլ երկրում, նրա պնդմամբ, ԱԱԾ–ի ՊՆ–ի, սահմանապահ զորքերի ղեկավարությունը կհայտնվեր առնվազն ծառայողական քննության տակ։ Հայաստանում, սակայն, որևէ պաշտոնյա առայժմ պատասխանատվության չի ենթարկվել։ Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։Բուժօգնության են դիմել նաև վնասվածք ստացած կնոջ 2 երեխաները։ Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։
ադրբեջան
շաքի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/18/78700235_61:0:1481:1065_1920x0_80_0_0_0bcd02ea8868eb9154ba02a9c5de61c6.jpg.webp
սահմանախախտ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, շաքի
սահմանախախտ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, շաքի
Ռազմական փորձագետները Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել են ադրբեջանցի հովվի ու զինվորի` Հայաստանի տարածքում հայտնվելու դեպքերը։
Վահագն Սարոյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ, ըստ տարածված տեղեկությունների, սահմանահատումը տեղի է ունեցել Տավուշի` սահմանազատված տարածքում։ Իսկ դա, նրա խոսքով, արդեն անվտանգային լուրջ խնդիր է։
«Առաջին հերթին պետք է պարզել անցման հատվածը։ Ապա պետք է պարզել, թե անցման հատվածում սահմանային անվտանգությունը վերահսկելու ինչ կահավորանք կա։ Հաջորդը` ում պատասխանատվության գոտում է գտնվում` ԱԱԾ–ի, թե ՊՆ–ի։ Այդ ամենը պետք է ներկայացվի»,– պնդում է փորձագետը։
Մեր զրուցակցին անհանգստացնում է նաև այն փաստը, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները, քննությունից առաջ ընկնելով, աներկբա հայտարարում են, որ ադրբեջանցի հովիվը մոլորվել է, այնպես, ինչպես Շաքիի դեպքում հայտարարում էին, որ ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքելուց հետո մոլորվել ու հայտնվել է Հայաստանի տարածքում։
«Ի՞նչ է նշանակում` մոլորվելով անցել է, ամեն հաջորդ ադրբեջանցին պետք է մոլորվելով հասնի ՀՀ տարա՞ծք»,-հարց է բարձրացնում Սարոյանը։
Նրա բնորոշմամբ` հասարակության մոտ օբյեկտիվորեն ի հայտ եկած տագնապները իշխանությունը ոչ թե «պետք է քաղաքական հայտարարություններով սղղացնի», այլ քննությամբ պարզի, թե իրական պատճառները որոնք են։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը չի հերքում` սահմանի որոշ հատվածներ շատ դժվար է 100 տոկոսով վերահսկել` կախված տարածքի առանձնահատկությունից։ Բայց դրա համար, նրա խոսքով, կիրառվում են ժամանակակաից հսկողությա միջոցներ, հետախուզություն և այլն։
Ցանկացած այլ երկրում, նրա պնդմամբ, ԱԱԾ–ի ՊՆ–ի, սահմանապահ զորքերի ղեկավարությունը կհայտնվեր առնվազն ծառայողական քննության տակ։ Հայաստանում, սակայն, որևէ պաշտոնյա առայժմ պատասխանատվության չի ենթարկվել։