Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20261021/trampy-cankanum-e-ukrainaji-harcvov-hamadzajnagir-knqel-g20i-gagatnazhvoghvovum-zlm-108397508.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/13/108318970_52:0:1388:1002_1920x0_80_0_0_c0751615f8c78f31897e41b5fdff93b1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, ռուսաստան, ուկրաինա, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին

ամն, ռուսաստան, ուկրաինա, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը զգուշացրել էր, որ եթե Զելենսկին չցանկանա գործարք կնքել, դա կհանգեցնի շատ վատ հետևանքների:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքել դեկտեմբերին Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին գրում է «The Atlantic»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ նախագահը իրեն տեսնում է որպես գործարքի միջնորդ և պատրաստ է Ուկրաինայի նկատմամբ ճնշումներ գործադրել:

Հոդվածում նշվում է նաև նոյեմբերին Չինաստանում կայանալիք գագաթնաժողովի դերը: Այնտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել Թրամփի հետ՝ պլանավորելու, թե ինչպես վերջ տալ հակամարտությանը` առանց բանակցություններին Կիևի մասնակցության։

Ավելի վաղ Թրամփը զգուշացրել էր, որ եթե Զելենսկին չցանկանա գործարք կնքել, դա կհանգեցնի շատ վատ հետևանքների: Միաժամանակ ԱՄՆ նախագահը Ռուսաստանին համեմատել էր «մեծ մեքենայի» հետ, որը շարունակում է անշեղորեն առաջ շարժվել։ Սպիտակ տան ղեկավարը նաև համոզված է, որ Ուկրաինայի նախագահը կարող էր վաղուց խաղաղություն կնքել։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար կարևոր է, որ Կիևը ներկայացնի իշխանության լեգիտիմ ներկայացուցիչ, որը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել ռազմական գործողությունները դադարեցնելու համար:

Leave a comment