Վրաստանի համար Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատումը և սահմանագծումը մեծ նշանակություն ունեցող հարցերից են․ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեն նշել է, որ այս հարցի շուրջ ադրբեջանական և հայկական կողմերի հետ շարունակվում է երկխոսությունը։
«Ադրբեջանի և Հայաստանի հետ քննարկումների ընթացքում փոխադարձ համաձայնութուն է եղել այս գործընթացի ակտիվ շարունակման վերաբերյալ։ Մենք հույս ունենք, որ կկարողանանք զգալի առաջընթացի հասնել այս ուղղությամբ։ Ներկայումս ակտիվ աշխատանք է տարվում», – ասել է վարչապետը։