Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից (PAN.am)

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 20-ին կուսակցության վարչության հերթական նիստում, որը նախագահել է ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

Պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

Նիստում քննարկվել են նաև կադրային այլ հարցեր։ Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրվել է Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։

Քննարկվել են այլ օրակարգային հարցեր:

Leave a comment