https://arm.sputniknews.ru/20261021/andzamb-es-chem-patkeracnum-te-inchpes-e-hajastany-veradarnalu-hapk-mirzvojan–108393463.html
Անձամբ ես չեմ պատկերացնում, թե ինչպես է Հայաստանը վերադառնալու ՀԱՊԿ. Միրզոյան
Անձամբ ես չեմ պատկերացնում, թե ինչպես է Հայաստանը վերադառնալու ՀԱՊԿ. Միրզոյան
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը նշեց` խառը աշխարհում ենք մենք ապրում։ 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T17:15+0400
2026-10-21T17:15+0400
2026-10-21T17:22+0400
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/0a/43186145_0:489:1065:1088_1920x0_80_0_0_ed3ce0555b4310e09702884204b7d5fa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չի պատկերացնում, թե ինչպես կարող է երկիրը վերադառնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ): Նա այդ մասին ասաց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։«Խառը աշխարհում ենք մենք ապրում… Կարծում եմ, որ բոլորով և համակողմանի պետք է կողմնորոշվել։ Ինքս այս պահին չեմ պատկերացնում, թե ինչպես Հայաստանի Հանրապետությունը հետ կգնա ՀԱՊԿ»,– ասաց նախարարը։Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը Մոսկվայում հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարությունը ժամանակի ընթացքում իր համար ճիշտ որոշում կկայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ:Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։Օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության հնգամյա ծրագիրը, հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ վերադառնալու պլաններ չունի։ Նա հավելեց, որ ինքը գոհ կլինի, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ի կազմից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/06/0a/43186145_0:389:1065:1188_1920x0_80_0_0_108506ba8029ee1b1788258c9c719657.jpg.webp
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Արարատ Միրզոյանը նշեց` խառը աշխարհում ենք մենք ապրում։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չի պատկերացնում, թե ինչպես կարող է երկիրը վերադառնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ): Նա այդ մասին ասաց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։
«Խառը աշխարհում ենք մենք ապրում… Կարծում եմ, որ բոլորով և համակողմանի պետք է կողմնորոշվել։ Ինքս այս պահին չեմ պատկերացնում, թե ինչպես Հայաստանի Հանրապետությունը հետ կգնա ՀԱՊԿ»,– ասաց նախարարը։
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը Մոսկվայում հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարությունը ժամանակի ընթացքում իր համար ճիշտ որոշում կկայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ: