ՀՀ–ի անկախությունն ամենակարևորն է. Միրզոյանը` ԵԱՏՄ–ին անդամակցությունը սառեցնելու մասին

https://arm.sputniknews.ru/20261021/hhi-ankakhutjunn-amenakarevvorn-e-mirzvojany-eatmin-andamakcutjuny-sarecnelu-masin-108391833.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108365529_90:0:1511:1066_1920x0_80_0_0_af9b75d366c6f7c3b35cca9405fd4a1b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

Բաժանորդագրվել

Արարատ Միրզոյանի կարծիքով` ՌԴ–ից միակողմանի` օրինակ գազի գնի բարձրացման դեպքում ՀՀ–ի համար անշուշտ վնասներ կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ–ին Հայաստանի մասնակցության կասեցման հարցի վերաբերյալ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցը ՀՀ կառավարությունը դեռ վերլուծում է ու առաջիկայում դիրքորոշումը կձևավորի, բայց երկրի անկախությունը ամենից շատ է կարևորվելու։ Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 20-ին Եվրասիական միջկառավարական խորհուրդը զեկույց է հրապարակել` նշելով, որ ԵԱՏՄ երկրներն իրավունք ունեն քննարկելու Հայաստանի մասնակցության կասեցման հարցը։ ԵԱՏՄ անդամ մյուս 4 երկրները` Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը, Հայաստանից ակնկալում են մինչև 2026 թվականի դեկտեմբեր հստակ որոշում կայացնել ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու հարցում։

«Փաստաթուղթը երեկ` ժամեր առաջ է հրապարակվել, բավականին ծավալուն փաստաթուղթ է։ Մենք այժմ ծանոթանում ենք փաստաթղթին, վերլուծում ենք և, ըստ այդմ, կձևավորենք ՀՀ–ի վարքագիծը և դիրքորոշումը։ Իրավական որևէ մեխանիզմ մեզ հայտնի չէ, որով ԵԱՏՄ անդամ X թվով պետությունները Y–ին կամ Y–ներին կարող են հանել ԵԱՏՄ–ից, նույնիսկ սառեցման մեխանիզմ կիրառել։ Ցանկացած պարագայում մենք ռեակցիա կտանք։ Անշուշտ մեր քաղաքացիների բարեկեցությունը, առևտուրը, տնտեսական շահերը, ավանդական կապերը Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս անդամների հետ ՀՀ–ի համար կարևոր են։ Մեզ համար ամենակարևորն այնուամենայնիվ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունն է»,– ասաց Միրզոյանը։

Ինչ վերաբերում է ՌԴ–ից միակողմանի` օրինակ գազի գնի բարձրացմանը, ապա ըստ Միրզոյանի` անշուշտ վնասներ կլինեն։

Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցում մի քանի հիմնական դրույթ է եղել։ Դրանցից մեկում նշվում էր, որ ԵԱՏՄ անդամակցության կասեցման դեպքում Հայաստան մատակարարվող գազի գինը կբարձրանա 69% – ով՝ տարեկան 389-ից հասնելով 657 մլն դոլարի, իսկ ՀՆԱ-ն կնվազի 15,6%-ով։ Դրույթներից մեկով էլ նշվում էր, որ ՌԴ-ից ՀՀ դրամական փոխանցումների ծավալը կնվազի ավելի քան 2 անգամ՝ հասնելով տարեկան 1,8 մլրդ դոլարի։ Դա կհանգեցնի նաև 3-րդ երկրների համար գործող հարկման ռեժիմի վերականգնմանը, երկրի զբոսաշրջային ծառայությունների արտահանման 40% անկմանը։ Բացի այդ, միությունից դուրս գալու դեպքում, ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կնվազի 55,6 %-ով։

Leave a comment