Ընտրակաշառք բաժանողների թաթիկները կտրելու ենք. թույլ չենք տա գնել ու վաճառել ՀՀ քաղաքացուն. Չախոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսագրությանն ու տեղեկատվությանն այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն և աջակիցներն ընտրակաշառք են բաժանել:
Չախոյանը շեշտել է, որ կատակ չի եղել հայտարարությունն այն մասին, որ ընտրակաշառք բաժանողների «թաթիկները կտրելու են»:
«Օրը ցերեկով բացեիբաց տեսախցիկների առաջ նստել ընտրակաշառք են բաժանում, հիմա էլ վայնասուն են դրել: Թույլ չենք տա գնել ու վաճառել ՀՀ քաղաքացուն»,- ասել է Չախոյանը: