https://arm.sputniknews.ru/20261021/spitaki-erkrasharzhn-apacucel-e-hajkakan-aek-i-husaliutjuny-zakharvova-108385461.html
Սպիտակի երկրաշարժն ապացուցել է Հայկական ԱԷԿ-ի հուսալիությունը. Զախարովա
Սպիտակի երկրաշարժն ապացուցել է Հայկական ԱԷԿ-ի հուսալիությունը. Զախարովա
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չի բացառում, որ Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ հոդվածները պատվիրված են։ 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T15:08+0400
2026-10-21T15:08+0400
2026-10-21T15:08+0400
ռուսաստան
հայաստան
ատոմակայան
մարիա զախարովա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108379892_0:0:1920:1080_1920x0_80_0_0_bbea9fdd86aaab179214e9c995b718de.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայկական ԱԷԿ-ի անվտանգության հետ կապված խնդիրների մասին հրապարակումները «հին ճռռացող ձայնապնակ» է անվանում։ Նա այդ մասին խոսել է այսօրվա ճեպազրույցի ժամանակ։Զախարովան ընդգծել է, որ այդ նյութերում որևէ փաստական բաղադրիչ չկա։ Նա չի բացառել, որ Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ հոդվածները պատվիրված են։ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով` հաշվի առնելով այն, որ Մեծամորի ատոմակայանի հիմնական գործընկերը ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիան է, որը միշտ պատասխանատվությամբ է մոտենում անվտանգության հարցերին, առանձին լրագրողների մեկնաբանությունները միայն տարակուսանք են առաջացնում:Զախարովան նաև չի բացառել, որ նման հրապարակումները քաղաքական դրդապատճառներ ունեն Երևանում COP17–ի անցկացման ֆոնին։Զախարովան ընդգծել է, որ Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային կայանքը հատուկ հարմարեցված է տարածաշրջանի բարձր սեյսմակայունությանը՝ այն կայուն դարձնելով տարերքի մարտահրավերների նկատմամբ: Նրա խոսքով՝ հուսալիության ապացույցն այն է, որ անվտանգության բոլոր համակարգերը 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի ժամանակ աշխատել են նախատեսված կարգով:ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ անցած տարիների ընթացքում «Ռոսատոմը» հայ մասնագետների հետ զգալի ծավալի աշխատանքներ է կատարել ՀԱԷԿ-ի անվտանգության և հուսալիության բարձրացման ուղղությամբ: Հոկտեմբերի սկզբին հաստատվել է կայանը մինչև 2031 թվականը շահագործելու անվտանգությունը, համաձայնեցվել է 2027-2030 թվականների միջոցառումների ծրագիրը, այդ թվում՝ գործողության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու նպատակով։Այս համատեքստում Զախարովան նշել է, որ պաշտոնական Երևանը պարբերաբար ընդգծում է կայանի աշխատանքի ժամկետի երկարացման հարցում իր շահագրգռվածությունը։ Զախարովայի խոսքով՝ նախատեսվում է արդիականացնել արտակարգ իրավիճակներին արձագանքման առանցքային համակարգերը, բոլոր միջոցառումներն իրականացվում են համաձայն ՄԱԳԱՏԷ-ի պահանջների ու չափանիշների: Ավելին` գործակալության մասնագիտական խումբը 2025 թվականին եզրակացություն է տվել, որ կայանը համապատասխանում է անվտանգության միջազգային պահանջներին։«Արդյոք այդ բոլոր փաստերն արտացոլվե՞լ են հիշյալ հրապարակումներում։ Չէ՞ որ դրանք փաստեր են։ Պատասխան՝ ո՛չ», – եզրափակել է դիվանագետը։Ավելի վաղ ադրբեջանական 1news.az–ն իր հոդվածում շոշափել էր Հայկական ԱԷԿ-ի անվտանգության հարցը՝ նշելով, թե իբր օդի, ջրի և հողի ռադիոակտիվ աղտոտումը կարող է հանգեցնել երկարաժամկետ բնապահպանական և մարդասիրական հետևանքների՝ ազդելով դեպքի վայրից շատ հեռու գտնվող տարածքների վրա:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108379892_222:0:1662:1080_1920x0_80_0_0_9ef966bdad85b490d99293ab04bc3568.jpg.webp
ռուսաստան, հայաստան, ատոմակայան, մարիա զախարովա, видео
ռուսաստան, հայաստան, ատոմակայան, մարիա զախարովա, видео
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չի բացառում, որ Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ հոդվածները պատվիրված են։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայկական ԱԷԿ-ի անվտանգության հետ կապված խնդիրների մասին հրապարակումները «հին ճռռացող ձայնապնակ» է անվանում։ Նա այդ մասին խոսել է այսօրվա ճեպազրույցի ժամանակ։
Զախարովան ընդգծել է, որ այդ նյութերում որևէ փաստական բաղադրիչ չկա։ Նա չի բացառել, որ Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ հոդվածները պատվիրված են։
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով` հաշվի առնելով այն, որ Մեծամորի ատոմակայանի հիմնական գործընկերը ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիան է, որը միշտ պատասխանատվությամբ է մոտենում անվտանգության հարցերին, առանձին լրագրողների մեկնաբանությունները միայն տարակուսանք են առաջացնում:
Զախարովան նաև չի բացառել, որ նման հրապարակումները քաղաքական դրդապատճառներ ունեն Երևանում COP17–ի անցկացման ֆոնին։
«Նաև հնարավոր է, որ նման նյութերը պայմանավորված են ատոմային էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը ինչ-որ կերպ վնաս հասցնելու ցանկությամբ», նշել է դիվանագետը:
Զախարովան ընդգծել է, որ Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային կայանքը հատուկ հարմարեցված է տարածաշրջանի բարձր սեյսմակայունությանը՝ այն կայուն դարձնելով տարերքի մարտահրավերների նկատմամբ: Նրա խոսքով՝ հուսալիության ապացույցն այն է, որ անվտանգության բոլոր համակարգերը 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի ժամանակ աշխատել են նախատեսված կարգով:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ անցած տարիների ընթացքում «Ռոսատոմը» հայ մասնագետների հետ զգալի ծավալի աշխատանքներ է կատարել ՀԱԷԿ-ի անվտանգության և հուսալիության բարձրացման ուղղությամբ: Հոկտեմբերի սկզբին հաստատվել է կայանը մինչև 2031 թվականը շահագործելու անվտանգությունը, համաձայնեցվել է 2027-2030 թվականների միջոցառումների ծրագիրը, այդ թվում՝ գործողության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու նպատակով։
Այս համատեքստում Զախարովան նշել է, որ պաշտոնական Երևանը պարբերաբար ընդգծում է կայանի աշխատանքի ժամկետի երկարացման հարցում իր շահագրգռվածությունը։ Զախարովայի խոսքով՝ նախատեսվում է արդիականացնել արտակարգ իրավիճակներին արձագանքման առանցքային համակարգերը, բոլոր միջոցառումներն իրականացվում են համաձայն ՄԱԳԱՏԷ-ի պահանջների ու չափանիշների: Ավելին` գործակալության մասնագիտական խումբը 2025 թվականին եզրակացություն է տվել, որ կայանը համապատասխանում է անվտանգության միջազգային պահանջներին։
«Արդյոք այդ բոլոր փաստերն արտացոլվե՞լ են հիշյալ հրապարակումներում։ Չէ՞ որ դրանք փաստեր են։ Պատասխան՝ ո՛չ», – եզրափակել է դիվանագետը։
Ավելի վաղ ադրբեջանական 1news.az–ն իր հոդվածում շոշափել էր Հայկական ԱԷԿ-ի անվտանգության հարցը՝ նշելով, թե իբր օդի, ջրի և հողի ռադիոակտիվ աղտոտումը կարող է հանգեցնել երկարաժամկետ բնապահպանական և մարդասիրական հետևանքների՝ ազդելով դեպքի վայրից շատ հեռու գտնվող տարածքների վրա: