Հայաստանին հնարավոր է հանել ԵԱՏՄ-ից այն դեպքում, եթե Հայաստանը կունենա այդ ցանկությունը. Հակոբյան

Հայաստանին հնարավոր է հանել ԵԱՏՄ-ից այն դեպքում, եթե Հայաստանը կունենա այդ ցանկությունը. Հակոբյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ՀՀ-ին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն: Հայաստանը հավասարապես իրավունքներ ունեցող երկիր է ԵԱՏՄ շրջանակում և կանոնադրության տակ ստորագրել է ինչպես Հայաստանը, այնպես էլ ԵԱՏՄ մնացած երկրները: Հայաստանին հնարավոր է հանել ԵԱՏՄ-ից այն դեպքում, եթե Հայաստանը կունենա այդ ցանկությունը»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  ԵԱՏՄ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի միջկառավարական խորհրդի անդամների համատեղ զեկույցին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Հակոբյանը նաև նշեց. «Մենք ինչպես տրամադրված ենք համագործակցային, այդպես էլ կշարունակենք հնարավորության դեպքում նաև սեղանի շուրջ քննարկել բոլոր հարցերն ու խնդիրները: Նորմալ է, որ կարող է լինեն հարցեր, նորմալ է այդ հարցերին տալ պատասխաններ»:

Leave a comment