https://arm.sputniknews.ru/20261021/spasenq-haj-rusakan-khmbi-ashkhatanqin-mirzvojany-erkatughu-kvoncesiaji-masin-108379117.html
Սպասենք հայ-ռուսական խմբի աշխատանքին․ Միրզոյանը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին
Սպասենք հայ-ռուսական խմբի աշխատանքին․ Միրզոյանը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին
Sputnik Արմենիա
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ղեկավարը հույս է հայտնել, որ խումբը կգտնի բարձրացված հարցերի պատասխանները: 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T13:52+0400
2026-10-21T13:52+0400
2026-10-21T13:55+0400
երկաթուղի
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
արարատ միրզոյան
ռուսաստան
հայաստան
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108365506_0:83:1600:983_1920x0_80_0_0_f3a3c78e53e21cc21378e1fecdd63b33.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայկական երկաթուղիների ապագայի վերաբերյալ հարցին ի պատասխան կոչ է արել սպասել հայ-ռուսական հանձնաժողովի աշխատանքի ժամկետի ավարտին:Նրա խոսքով՝ հայկական երկաթուղիներն առնվազն մոդեռնիզացման կարիք ունեն, քանի որ լոգիստիկ մեծ շարժման շրջանակներում տնտեսվարողները գնահատում են յուրաքանչյուր լրացուցիչ րոպեն և կիլոմետրը՝ դրանից բխող աշխարհաքաղաքական հետևանքներով և ճանապարհների ընտրություններով։ Ըստ նախարարի՝ ենթադրվում է, որ TRIPP-ից հետո ապրանքները պետք է վերադառնան Հայաստանի տարածք՝ Երասխի շրջանում, սակայն այդ հատվածում ենթակառուցվածքը քանդված է, ուստի այն պետք է վերականգնվի։ Նա հավելեց, որ արևմուտքում կան գործընկերներ, որոնք ցանկանում են օգտվել երկաթուղուց, բայց ունեն իրենց սահմանափակումները, այդ թվում՝ պատժամիջոցներին վերաբերող։«Նրանք նայում են, որ երկաթուղու մնացած մասը (բացի TRIPP հատվածից, խմբ.) գտնվում է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման ներքո։ Սրանք հարցեր են․.. Մենք պատմական հնարավորություն ունենք դառնալու մեծ Միջին միջանցքի կամ Տրանսկասպյան նոր Մետաքսի ճանապարհի առանցքային հանգույցը։ Արդյոք մենք իրավունք ունենք կորցնելու այդ հնարավորությունը»,- ասաց Միրզոյանը։ Նա նաև անդրադարձավ «Ռուսական երկաթուղիների» ղեկավար Օլեգ Բելոզյորովի՝ Հայաստան կատարած այցին։ Նրա և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում որոշում էր կայացվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ։Միրզոյանի խոսքով՝ ռուսական կողմի հետ կա պայմանավորվածություն երեքամսյա ժամկետում փորձել գալ պատասխանների և լուծումների։«Տեսնենք, սպասենք, հնարավորություն տանք հայաստանցի և ռուսաստանցի գործընկերներին աշխատանքային խմբի շրջանակներում ինչ-որ լուծումներ գտնել, հուսով եմ՝ կգտնենք»,- ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել ՀԿԵ-ին՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108365506_90:0:1511:1066_1920x0_80_0_0_53a3a3dd33c2b6e450a9bfba0c0bc7c1.jpg.webp
երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), արարատ միրզոյան, ռուսաստան, հայաստան, թրամփի ուղի (tripp)
երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), արարատ միրզոյան, ռուսաստան, հայաստան, թրամփի ուղի (tripp)
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ղեկավարը հույս է հայտնել, որ խումբը կգտնի բարձրացված հարցերի պատասխանները:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայկական երկաթուղիների ապագայի վերաբերյալ հարցին ի պատասխան կոչ է արել սպասել հայ-ռուսական հանձնաժողովի աշխատանքի ժամկետի ավարտին:
Նրա խոսքով՝ հայկական երկաթուղիներն առնվազն մոդեռնիզացման կարիք ունեն, քանի որ լոգիստիկ մեծ շարժման շրջանակներում տնտեսվարողները գնահատում են յուրաքանչյուր լրացուցիչ րոպեն և կիլոմետրը՝ դրանից բխող աշխարհաքաղաքական հետևանքներով և ճանապարհների ընտրություններով։
Ըստ նախարարի՝ ենթադրվում է, որ TRIPP-ից հետո ապրանքները պետք է վերադառնան Հայաստանի տարածք՝ Երասխի շրջանում, սակայն այդ հատվածում ենթակառուցվածքը քանդված է, ուստի այն պետք է վերականգնվի։ Նա հավելեց, որ արևմուտքում կան գործընկերներ, որոնք ցանկանում են օգտվել երկաթուղուց, բայց ունեն իրենց սահմանափակումները, այդ թվում՝ պատժամիջոցներին վերաբերող։
«Նրանք նայում են, որ երկաթուղու մնացած մասը (բացի TRIPP հատվածից, խմբ.) գտնվում է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման ներքո։ Սրանք հարցեր են․.. Մենք պատմական հնարավորություն ունենք դառնալու մեծ Միջին միջանցքի կամ Տրանսկասպյան նոր Մետաքսի ճանապարհի առանցքային հանգույցը։ Արդյոք մենք իրավունք ունենք կորցնելու այդ հնարավորությունը»,- ասաց Միրզոյանը։
Նա նաև անդրադարձավ «Ռուսական երկաթուղիների» ղեկավար Օլեգ Բելոզյորովի՝ Հայաստան կատարած այցին։ Նրա և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում որոշում էր կայացվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ։
Միրզոյանի խոսքով՝ ռուսական կողմի հետ կա պայմանավորվածություն երեքամսյա ժամկետում փորձել գալ պատասխանների և լուծումների։
«Տեսնենք, սպասենք, հնարավորություն տանք հայաստանցի և ռուսաստանցի գործընկերներին աշխատանքային խմբի շրջանակներում ինչ-որ լուծումներ գտնել, հուսով եմ՝ կգտնենք»,- ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել ՀԿԵ-ին՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։