Թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսք

Թիվ 4-րդ երթուղին սպասարկող տրոլեյբուսը Թամրուչիի փողոցում բախվել է գազատար խողովակին

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-հաղորդմամբ, ժամը 10:30-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 4-րդ երթուղին սպասարկող տրոլեյբուսը Թամրուչիի փողոցում բախվել է գազատար խողովակին։

Ինչպես հայտնում է կայքը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն գազատար խողովակի և հաշվիչի կոտրվելու պատճառով սկսվել է գազի արտահոսք։

Ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, որոնք արդեն դադարեցրել են գազի արտահոսքը և աշխատանքներ են իրականացնում վթարված խողովակը վերականգնելու համար։

Կայքը հայտնում է, որ գազախողովակին բախվելու ժամանակ տրոլեյբուսում եղել են նաև ուղևորներ,
որոնք ևս չեն տուժել։


Leave a comment