Խոշոր վթարի հետևանքով Երևանի 2 վարչական շրջանում և ՀՀ 2 մարզերում հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում (ՎԻԴԵՈ)

«Վեոլիա Ջուր»  ընկերությունը տարածքների ջրամատակարարումը կիրականացնի այլընտրանքային ճանապարհով. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Արայի ամառանոցների ձորում վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով։


Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։


Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում։


«Վեոլիա թիմն արդեն սկսել է վթարավերացման աշխատանքները։ Ըստ տեխնիկական հնարավորության` ընկերությունը տարածքների ջրամատակարարումը կիրականացնի այլընտրանքային ճանապարհով: Աշխատանքների ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Leave a comment