«Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ զեկույցին»․ Պեսկով

Կրեմլը դեռ չի ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների համատեղ զեկույցը՝ «2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին»։

Leave a comment