https://arm.sputniknews.ru/20261021/tripp-i-shrjanakum-vorteghvov-en-ancnelu-gazamughn-u-navtamughy-mirzvojani-meknabanutjuny-108370166.html
TRIPP-ի շրջանակում որտեղով են անցնելու գազամուղն ու նավթամուղը․ Միրզոյանի մեկնաբանությունը
TRIPP-ի շրջանակում որտեղով են անցնելու գազամուղն ու նավթամուղը․ Միրզոյանի մեկնաբանությունը
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով՝ խողովակաշարերը ֆիզիկապես չեն կարող տեղակայվել երկաթուղու կողքին։ 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T11:55+0400
2026-10-21T11:55+0400
2026-10-21T11:55+0400
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108365529_0:83:1600:983_1920x0_80_0_0_6fb1bbd778d8766e64cdd0837c38d5ba.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը որոշակի մեկնաբանություն է ներկայացրել այն հարցի շուրջ, թե որտեղով են անցնելու TRIPP-ի ենթակառուցվածքները, այդ թվում՝ գազամուղը, նավթամուղը։Նշենք, որ այսօր ԱԺ-ում մեկնարկել է «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը։ Հանձնաժողովում համաձայնագիրը ներկայացնում է նախարար Միրզոյանը։«Մի քիչ չեմ պատկերացնում նավթամուղ կամ գազամուղ, օրինակ, Մեղրիի երկաթուղու երկայնքով, էդտեղ շատ քիչ տարածք կա։ Էդտեղ նույնիսկ հեծանիվ հնարելու ֆիզիկական հնարավորություն էլ չկա, նույնիսկ եթե միտքը թույլ տա․ կա գետ, մի փոքր շերտ և ժայռեր, այդտեղով կարող է անցնել և ամենահարմարն է երկաթուղին․․․»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։Պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանի հարցին, թե մշտապես խոսվում է TRIPP-ի երկարության, բայց ոչ լայնության մասին, Միրզոյանը նշեց՝ այս պահին, քանի դեռ ընկերությունը հիմնադրված չէ, հստակ տեղորոշումներ արված չեն, հարցին պատասխանելը դժվար է, կան միայն մոտավոր պատկերացումներ։Հիշեցնենք՝ մայիսի 26-ին շրջանակային համաձայնագիրը նախաստորագրել էին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ռուբիոյի կարճատև երևանյան այցի ընթացքում։ Դրանից օրեր անց Միրզոյանը հայտարարեց, որ համաձայնագիրն արդեն ստորագրված է։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108365529_90:0:1511:1066_1920x0_80_0_0_af9b75d366c6f7c3b35cca9405fd4a1b.jpg.webp
թրամփի ուղի (tripp)
թրամփի ուղի (tripp)
Նախարարի խոսքով՝ խողովակաշարերը ֆիզիկապես չեն կարող տեղակայվել երկաթուղու կողքին։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը որոշակի մեկնաբանություն է ներկայացրել այն հարցի շուրջ, թե որտեղով են անցնելու TRIPP-ի ենթակառուցվածքները, այդ թվում՝ գազամուղը, նավթամուղը։
Նշենք, որ այսօր ԱԺ-ում մեկնարկել է «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը։ Հանձնաժողովում համաձայնագիրը ներկայացնում է նախարար Միրզոյանը։
«Մի քիչ չեմ պատկերացնում նավթամուղ կամ գազամուղ, օրինակ, Մեղրիի երկաթուղու երկայնքով, էդտեղ շատ քիչ տարածք կա։ Էդտեղ նույնիսկ հեծանիվ հնարելու ֆիզիկական հնարավորություն էլ չկա, նույնիսկ եթե միտքը թույլ տա․ կա գետ, մի փոքր շերտ և ժայռեր, այդտեղով կարող է անցնել և ամենահարմարն է երկաթուղին․․․»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին շրջանակային համաձայնագիրը նախաստորագրել էին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ռուբիոյի կարճատև երևանյան այցի ընթացքում։ Դրանից օրեր անց Միրզոյանը հայտարարեց, որ համաձայնագիրն արդեն ստորագրված է։