Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ զինադադարի վերաբերյալ չի փոխվել. Մոսկվային խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
– Ուկրաինական հակամարտության լիակատար կարգավորումը առանց Կիեւից որևէ մեկի մասնակցության անհնար է, այնտեղ ինչ-որ մեկը պետք է պատասխանատու որոշում կայացնի։
– Կրեմլը դեռևս չի վերանայել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։
– Ստաբի կողմից Ուկրաինայի վերաբերյալ համաեվրոպական դիրքորոշման կրկնությունը, հավանաբար, կառուցողական ներդրում չի լինի կարգավորման գործում։
– Պուտինն այսօր ավելի ուշ կհանդիպի Չինաստանի վարչապետ Լի Ծյանի հետ։