Երևանում պարեկների ուժեղացված ծառայության արդյունքում 143 խախտում է արձանագրվել. ՆԳՆ

Բաժանորդագրվել

31 մոտոցիկլետ տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Երևանում պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել մոտոցիկլետներով և ավելի քան 140 խախտում արձանագրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Հոկտեմբերի 19-ին տեղեկացրել էինք, որ Երևանի Հանրապետության հրապարակում մի քանի տասնյակ մոպեդավարներ են հավաքված, որոնց ստուգում են պարեկային ծառայողները

«Պարեկային ծառայողների միջոցառումների արդյունքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ` մոտոցիկլետավարների կողմից անընթեռնելի համարանիշով երթևեկելուց մինչև հոծ գծի վրա մանևրներ։ Կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 143 արձանագրություն, 31 մոտոցիկլետ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք»,– ասված է հաղորդագրությունում։

Հայտնաբերվել են նաև առանց վարորդական իրավունքի վկայականի և մոտոցիկլետի հաշվառման համարանիշը փակելու, ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով և առանց սաղավարտի վարելու, ինչպես նաև այլ իրավախախտման դեպքեր։

Ոստիկանությունը հայտնում է, որ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները շարունակական են։

Leave a comment