https://arm.sputniknews.ru/20261021/vrastany-8-amsum-rekvordajin-tsavalvov-svokh-e-nermutsel-khvoshvor-artahanvoghneric-e-hajastany-108364840.html
Վրաստանը 8 ամսում ռեկորդային ծավալով սոխ է ներմուծել. խոշոր արտահանողներից է Հայաստանը
Վրաստանը 8 ամսում ռեկորդային ծավալով սոխ է ներմուծել. խոշոր արտահանողներից է Հայաստանը
Sputnik Արմենիա
Միայն սոխ ներմուծելու համար Վրաստանը, ընդհանուր առմամբ, վճարել է 8 մլն 190 հազար դոլար: 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T11:06+0400
2026-10-21T11:06+0400
2026-10-21T11:07+0400
սոխ
վրաստանի հանրապետություն
հայաստան
ներմուծում
արտահանում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108361959_11:0:2742:1536_1920x0_80_0_0_bf65c43c8c96ad058a7f563b61411e49.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանը 2026 թվականի հունվար–օգոստոսին ռեկորդային քանակությամբ` 33 270 տոննա, սոխ է ներմուծել և խմբաքանակի ծավալով 2–րդ արտահանող երկիրը Հայաստանն է եղել։ Այդ մասին նշված է «Business press news» վրացական պարբերականում։ Պարբերականի տվյալներով` միայն սոխ ներմուծելու համար Վրաստանը, ընդհանուր առմամբ, վճարել է 8 մլն 190 հազար դոլար: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` սեպտեմբերին սոխը 4–րդ տեղն Է զբաղեցրել տարեկան ամենաբարձր գին ունեցող ապրանքների շարքում. սոխի գինն աճել է 36,2%–ով:Վերջին անգամ սոխի ներմուծումն իր առավելագույն ծավալին հասել էր 2009 թվականի հունվար–օգոստոս ամիսներին։ Համեմատության համար նշենք, որ 2025 թ. հունվար–օգոստոս ամիսներին Վրաստանը ներմուծել է 30 789 տոննա սոխ՝ 7 մլն 366 հազար դոլարի չափով, 2024 թվականին` 25 969 տոննա՝ 6 մլն 686 հազար դոլար արժողությամբ, 2023 թվականին` 23 743 տոննա՝ 9 մլն 175 հազար դոլար արժողությամբ և այլն:Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 25–ից Հայաստանը սկսել է գործարկել Եվրասիական տնտեսական միությունից դուրս` 3–րդ երկրներից սոխի անմաքս արտահանման քվոտա։ Մինչև 5 հազար տոննա ընդհանուր ծավալով ներմուծման համար մաքսատուրքեր չեն գանձվի։ Այս կարգավորումը գործարկվում է մինչև հունիսի 30–ը գրանցված ներմուծման վրա:
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108361959_352:0:2400:1536_1920x0_80_0_0_6ac96e75ada52af16c31d9b8fdfd3c5c.jpg.webp
սոխ, վրաստանի հանրապետություն, հայաստան, ներմուծում, արտահանում
սոխ, վրաստանի հանրապետություն, հայաստան, ներմուծում, արտահանում
Միայն սոխ ներմուծելու համար Վրաստանը, ընդհանուր առմամբ, վճարել է 8 մլն 190 հազար դոլար:
Պարբերականի տվյալներով` միայն սոխ ներմուծելու համար Վրաստանը, ընդհանուր առմամբ, վճարել է 8 մլն 190 հազար դոլար:
Ամենից շատ սոխ ներմուծվել է Ադրբեջանից` 25 231 տոննա (6 մլն 174 հազար դոլար), ապա Հայաստանից` 3391 տոննա (834,8 հազար դոլար) և Թուրքիայից 1797 տոննա (434,8 հազար դոլար): Վրաստանը սոխ ներմուծել է նաև Ուզբեկստանից և Իրանից։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` սեպտեմբերին սոխը 4–րդ տեղն Է զբաղեցրել տարեկան ամենաբարձր գին ունեցող ապրանքների շարքում. սոխի գինն աճել է 36,2%–ով:
Վերջին անգամ սոխի ներմուծումն իր առավելագույն ծավալին հասել էր 2009 թվականի հունվար–օգոստոս ամիսներին։
Համեմատության համար նշենք, որ 2025 թ. հունվար–օգոստոս ամիսներին Վրաստանը ներմուծել է 30 789 տոննա սոխ՝ 7 մլն 366 հազար դոլարի չափով, 2024 թվականին` 25 969 տոննա՝ 6 մլն 686 հազար դոլար արժողությամբ, 2023 թվականին` 23 743 տոննա՝ 9 մլն 175 հազար դոլար արժողությամբ և այլն: