ՀՀ ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնում է, որ հոկտեմբերի 31-ից գործարկվելու է կենսաչափական փաստաթղթերի (անձնագրերի և նույնականացման քարտերի) ստացման գործընթացի նախագրանցման առցանց հարթակը։ Նախագրանցման հնարավորությունը հասանելի կլինի «Հայփաս» ընկերության պաշտոնական կայքում՝ www.haypass.am։
Ինչու է դա կարևոր. Նոր համակարգը թույլ կտա էապես կրճատել անձնագրային ծառայություններում հերթերն ու բյուրոկրատական քաշքշուկը։ Քաղաքացիները հնարավորություն կստանան նախապես ամրագրել սպասարկման օրը, ժամը, ընտրել հարմար գրասենյակն ու կատարել վճարումն առցանց եղանակով։
Հայտերի ներկայացման երկու եղանակները.