24 ժամ ջուր չի լինի Երևանի և 2 մարզերի որոշ հասցեներում. Վթարվել է Ապարան-Երևան ջրատարը

https://arm.sputniknews.ru/20261021/24-zham-jur-chi-lini-erevani-ev-2-marzeri-vorvosh-hascenerum-vtarvel-e-aparan-erevan-jratary-108363454.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1302/21/13022170_172:0:2903:2048_1920x0_80_0_0_72e8b142974849a2cf904fd1eef25f2c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ջուր, «վեոլիա ջուր» ընկերություն, երևան, կոտայք, արագածոտնի մարզ

ջուր, «վեոլիա ջուր» ընկերություն, երևան, կոտայք, արագածոտնի մարզ

Բաժանորդագրվել

Ընկերության աշխատակիցներն արդեն սկսել են վթարավերացման աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ Արայի ամառանոցների ձորում վթարվել է Ապարան-Երևան 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով։ «Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնում են, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանում, Արագածոտնի և Կոտայքի մարզերում 24-ժամյա ջրանջատում կլինի։

Այսպիսով, հոկտեմբերի 21-ին ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 11:00-ն կդադարեցվի ջրամատակարարումը Դավթաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան Եղբայրների, Մարգարյան, Ֆուչիկի, Բաշինջաղյան, Ջանիբեկյան, Շիրազի, Մազմանյան փողոցները իրենց նրբանցքներով, Հալաբյան 22-38 համարները իրենց կոտորակներով։

Կոտայքի մարզում 24-ժամյա ջրանջատումը վերաբերում է Զովունի գյուղի 21-37 փողոցներին, Պռոշյան, Քասախ գյուղերին, Եղվարդ քաղաքին։ Ջուր չի լինի Արագածոտնի մարզի Նոր Երզնկա, Սաղմոսավան, Ուշի գյուղերում։

Ընկերությունից հայտնում են, որ արդեն սկսել են վթարավերացման աշխատանքները, որոնց ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնեն։

Leave a comment