ԵԱՏՄ երկրների 2025 թվականի ներքին առևտրի ծավալը շուրջ 95 մլրդ դոլար է

https://arm.sputniknews.ru/20260213/eatm-erkrneri-2025-tvakani-nerqin-arevtri-tsavaly-shurj-95-mlrd-dvolar-e-98787276.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98785992_145:0:1116:728_1920x0_80_0_0_20eade600524c4b296d728951420af4a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, առևտուր

եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, առևտուր

Բաժանորդագրվել

Ցուցանիշների աճ է նկատվում սննդամթերքի, տեքստիլի, կոշիկի ոլորտում։ Հայաստանն ավելացրել է մրգի, բանջարեղենի, ինչպես նաև թարմ սառեցված ձկան մատակարարումները։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջև ներքին առևտրի ծավալը 2025 թվականի արդյունքներով շուրջ 95 մլրդ դոլարի սահմաններում է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիյար Իմանալիևը։

Իմանալիևը նշել է, որ ցուցանիշների աճ է նկատվում այնպիսի ապրանքախմբերի գծով, ինչպիսիք են սննդամթերքը, տեքստիլը, կոշիկը, որտեղ 2025 թվականի արդյունքներով ակնկալվում է շուրջ 20% աճ։ Փայտանյութի և թղթի ցելյուլոզայի արտադրանքի գծով սպասվում է մոտ 14% աճ, իսկ քիմիական արտադրանքի գծով՝ մոտ 2,3%։

Նրա խոսքով՝ 2025 թվականին Հայաստանը 15%-ով ավելացրել է մրգի և բանջարեղենի, իսկ 21%-ով՝ թարմ սառեցված ձկան մատակարարումները։

Միևնույն ժամանակ, 2025 թվականին Ղազախստանը ԵԱՏՄ անդամ պետությունների շուկաներ է արտահանել 21%-ով ավելի շատ պատրաստի ալյուրե և հացահատիկային արտադրանք, 41%-ով ավելի շատ միրգ ու ընկուզեղեն, իսկ կենդանի անասունների մատակարարումներն աճել են 1,5 անգամ։

«Ռուսաստանի Դաշնությունը զգալիորեն ավելացնում է մսի և մսամթերքի մատակարարումներն անդամ պետությունների շուկաներ՝ շուրջ 40%-ով։ Միաժամանակ Ղրղզստանի դեպքում մենք տեսնում ենք լաքաներկերի մատակարարումների աճ՝ 1,6 անգամ, կաուչուկի՝ 1,5 անգամ, իսկ պլաստմասսայե արտադրանքի գծով՝ 14% աճ»,-ասել է Իմանալիևը։

Նախարարը նաև հայտնել է, որ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին փոխադարձ առևտրի շրջանառության տեսակարար կշիռը ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 20%։

Leave a comment