ԱՄՆ-ն պետք է ընդունի Իրանի պայմանները Հորմուզի բացման համար. Արաղչի
▪️Ամերիկյան կողմը պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի նեղուցը բաց լինի նավերի համար, ասել է Իրանի ԱԳ նախարարը իրաքյան Al-Iraqiya News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
▪️Մեր դիրքորոշումը շատ պարզ է.ցանկացած նավ, որը կփորձի անցնել այս ջրուղին, հսկայական խնդիրների առաջ կկանգնի։ Ինչու է Ամերիկան թույլ տալիս նավերին անցնել ջրուղով, որտեղ անվտանգության հսկայական խնդիրներ են առաջանում պայմանավորվածությունների բացակայության պատճառով:
▪️Իրանը ոչ մի կերպ չի ենթարկվի ոչ տնտեսական պատժամիջոցներին, ոչ էլ ռազմական սպառնալիքներին։ Միակ հարմար լուծումը դիվանագիտությունն ու բանակցություններն են։