Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ–ն Կիևին անվտանգության հզոր երաշխիքներ է խոստացել

https://arm.sputniknews.ru/20261020/zelenskin-pndum-e-vor-amnn-kievin-anvtangutjan-hzvor-erashkhiqner-e-khvostacel-108356034.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/16/107172854_331:0:3062:2048_1920x0_80_0_0_968b1a1497040d67bc2e23cfa816af3e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ամն, վլադիմիր զելենսկի, բանակցություններ, նորվեգիա

ուկրաինա, ամն, վլադիմիր զելենսկի, բանակցություններ, նորվեգիա

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը ռուսական կողմին կփոխանցի Վաշինգտոնի առաջարկները:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին Օսլոյում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ–ն Ուկրաինային հզոր երաշխիքներ է տրամադրել: Այս մասին հայտնում է «Վեստի» գործակալությունը:

Ավելի վաղ Նորվեգիայի իշխանությունները հաստատել էին, որ Օսլոյում անցկացվել է Վլադիմիր Զելենսկու, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը, իսկ Քուշները միացել է առցանց։ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն հայտարարել է, որ Օսլոյում Ուկրաինայի հարցով բանակցություններից հետո Ուիտկոֆը հոկտեմբերի 21-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ և բանակցությունների արդյունքները կներկայացնի ռուսական կողմին:

Զելենսկու խոսքով՝ Վաշինգտոնը հաստատել է, որ Կիևի համար անվտանգության երաշխիքները պետք է ուժեղ լինեն:

«Մենք տարբեր առաջարկներ ենք քննարկել՝ ՆԱՏՕ, 5-րդ հոդված, 5-րդ հոդվածի նմանօրինակ երաշխիքներ. կան անվտանգության տարբեր երաշխիքներ, որոնք արդեն թղթի վրա են»,- ասել է նա:

Զելենսկին նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև վերսկսվել է հետախուզական տվյալների փոխանակումը:

Հիշեցնենք` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է` Կրեմլը կտեղեկացնի, թե երբ և որտեղ կկայանա ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուիտկոֆի հետ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է՝ Ռուսաստանը կդիտարկի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի ու ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների առաջարկները, սակայն ռուսական կողմից քաղաքական զիջումներ չեն լինի:
Գտնվել են «խաղաղության որոշ տարրեր». Ստուբը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին

Leave a comment