https://arm.sputniknews.ru/20261020/hajastany-tsirani-pvokharen-hanqaqar-e-artahanel-em-pattsharn-el-pghndzi-gni-atshn-e-tavadjan-108324910.html
Հայաստանը ծիրանի փոխարեն հանքաքար է արտահանել ԵՄ, պատճառն էլ պղնձի գնի աճն է. Թավադյան
Հայաստանը ծիրանի փոխարեն հանքաքար է արտահանել ԵՄ, պատճառն էլ պղնձի գնի աճն է. Թավադյան
Sputnik Արմենիա
Աղասի Թավադյանի խոսքով` պղնձի և մոլիբդենի վրա գրված չէ made in Armenia, և Եվրոպայի համար միևնույն է, թե որ երկրից է ձեռք բերում հանքանյութը։ Հետևաբար, սա ոչ… 20.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-20T20:41+0400
2026-10-20T20:41+0400
2026-10-20T20:41+0400
աղասի թավադյան
արտահանում
տնտեսություն
եվրամիություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2122/41/21224142_0:86:1601:986_1920x0_80_0_0_f88992e2b4df90bf5e740a4e1e41cedc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը ծիրանի փոխարեն հանքաքար է արտահանել Եվրամիություն. Sputnik Արմենիային ասել է տնտեսագետ, tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը` վկայակոչելով պաշտոնական վիճակագրության տվյալները։ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ 2026 թվականի հունվար–հուլիսին հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի ԵՄ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 72,9%-ով։ Մինչդեռ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր Հայաստանի հետ ապրանքաշրջանառության «դրամատիկ անկման» մասին։Թավադյանի մեկնաբանմամբ` Պապոյանի ու Օվերչուկի հայտարարություների համադրումից կարող է տպավորություն ստեղծվել, թե Եվրոպան փոխարինում է Ռուսաստանին։ Բայց հրապարակված պաշտոնական ցուցանիշները այլ բան են վկայում։Դա նույնպես արտացոլված է պաշտոնական վիճակագրության մեջ, որի համաձայն` հունիս-օգոստոս ամիսներին ՌԴ–ի կողմից սահմանափակված ապրանքների արտահանումը կրճատվել է 44%-ով՝ 224 մլն դոլարից իջնելով մինչև 125 մլն դոլար։ Ռուսաստան չարտահանված ապրանքի շուրջ 3/4–ը, Թավադյանի հաշվարկով, արտահանման որևէ այլ ուղղությունում այդպես էլ չի արտացոլվել։Ասվածը վերաբերում է հիմնականում ծիրանին և այլ կորիզավոր պտուղներին, լոլիկին, ծաղիկներին, ձուկ- ձկնամթերքին։ Վերջինի կորուստները, նրա խոսքով, հատկապես մեծ են, քանի որ արագ փչացող ապրանքների պարագայում դժվար է ի սկզբանե պլանավորված շուկաներից արտադրանքը կարճ ժամանակում այլ շուկա տեղափոխելը։ Բացի այդ գյուղմթերքը ԵՄ շուկա հասցնելու համար լոգիստիկ ուղին երկարում է հավելյալ 2 շաբաթով։ Այսինքն` ՌԴ հասցնելու համար անհրաժեշտ 2 շաբաթվա փոխարեն ապրանքը ճանապարհին գրեթե մեկ ամիս է անցկացնում։ Շուտ փչացող ապրանքների համար սա ուղղակի անհաղթահարելի ժամկետ է։Ինչ վերաբերում է հանքաքարին, այն տարիներ շարունակ եղել է ՀՀ–ից Եմ արտահանվող հիմնական ապրանքը։ Իսկ արտահանման ավելացումը, տնտեսագետի կարծիքով, պայմանավորված է պղնձի համաշխարհային գների աճով։Հիշեցնենք` «Ռոսսելխոզնադզորը» մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2122/41/21224142_86:0:1513:1070_1920x0_80_0_0_c8d868ca0382414bfaa7acb0e0e083a0.jpg.webp
աղասի թավադյան, արտահանում, տնտեսություն, եվրամիություն
աղասի թավադյան, արտահանում, տնտեսություն, եվրամիություն
Աղասի Թավադյանի խոսքով` պղնձի և մոլիբդենի վրա գրված չէ made in Armenia, և Եվրոպայի համար միևնույն է, թե որ երկրից է ձեռք բերում հանքանյութը։ Հետևաբար, սա ոչ այնքան Հայաստանին օժանդակելու հարց է, որքան ԵՄ–ի համար շահավետ գնում։
«Արտահանման աճի 80-90 տոկոսը պայմանավորված է հենց հանքաքարի և խտանյութի արտահանման ծավալների մեծացմամբ։ Իսկ ծիրանի և այլ պտուղ–բանջարեղենի արտահանումը դեպի ԵՄ այս ընթացքում չի ավելացել։ Հակառակը` ընդհանուր արտահանման պատկերի մեջ մենք ունենք 50% կրճատում` 2025թ–ի ամռան համեմատ։ Այսինքն` պլանավորված արտահանման կեսը չի արտահանվել»,– արձանագրում է տնտեսագետը` ենթադրելով, որ եթե չարտահանված գյուղմթերքը չի սպառվել նաև ներքին շուկայում, ապա, ամենայն հավանականությամբ, ոչնչացվել է։
Թավադյանի մեկնաբանմամբ` Պապոյանի ու Օվերչուկի հայտարարություների համադրումից կարող է տպավորություն ստեղծվել, թե Եվրոպան փոխարինում է Ռուսաստանին։ Բայց հրապարակված պաշտոնական ցուցանիշները այլ բան են վկայում։
«Հրապարակված վեց ամսվա տվյալներով դեպի ԵՄ արտահանումն աճել է 236 մլն դոլարով, որից 206 մլն դոլարը (87%-ը) բաժին է ընկնում հանքաքարին և խտանյութին։ Առանց հանքաքարի՝ դեպի ԵՄ արտահանման աճը կազմել է ընդամենը 16%, ինչը լիովին տեղավորվում է վերջին տասնամյակի ստանդարտ տատանումների միջակայքում»,– արձանագրում է տնտեսագետը և հավելում, որ, դատելով թվերից, ռուսական շուկան կորցրած հայաստանյան գյուղատնտեսական արտադրանքը փաստացի չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ։
Դա նույնպես արտացոլված է պաշտոնական վիճակագրության մեջ, որի համաձայն` հունիս-օգոստոս ամիսներին ՌԴ–ի կողմից սահմանափակված ապրանքների արտահանումը կրճատվել է 44%-ով՝ 224 մլն դոլարից իջնելով մինչև 125 մլն դոլար։ Ռուսաստան չարտահանված ապրանքի շուրջ 3/4–ը, Թավադյանի հաշվարկով, արտահանման որևէ այլ ուղղությունում այդպես էլ չի արտացոլվել։
Ասվածը վերաբերում է հիմնականում ծիրանին և այլ կորիզավոր պտուղներին, լոլիկին, ծաղիկներին, ձուկ- ձկնամթերքին։ Վերջինի կորուստները, նրա խոսքով, հատկապես մեծ են, քանի որ արագ փչացող ապրանքների պարագայում դժվար է ի սկզբանե պլանավորված շուկաներից արտադրանքը կարճ ժամանակում այլ շուկա տեղափոխելը։ Բացի այդ գյուղմթերքը ԵՄ շուկա հասցնելու համար լոգիստիկ ուղին երկարում է հավելյալ 2 շաբաթով։ Այսինքն` ՌԴ հասցնելու համար անհրաժեշտ 2 շաբաթվա փոխարեն ապրանքը ճանապարհին գրեթե մեկ ամիս է անցկացնում։ Շուտ փչացող ապրանքների համար սա ուղղակի անհաղթահարելի ժամկետ է։
Ինչ վերաբերում է հանքաքարին, այն տարիներ շարունակ եղել է ՀՀ–ից Եմ արտահանվող հիմնական ապրանքը։ Իսկ արտահանման ավելացումը, տնտեսագետի կարծիքով, պայմանավորված է պղնձի համաշխարհային գների աճով։
«Երբ պղնձի գները բարձրանում են, Եվրոպան փորձում է տարբեր պետություններից այդ հումքը հնարավորինս էժան գներով ձեռք բերել։ Այսինքն` սա ոչ այնքան Հայաստանին օժանդակելու հարց է, այլ այդ պահին իր համար էժան հումքի ձեռքբերում է։ Իսկ պղնձի և մոլիբդենի վրա գրված չէ made in Armenia»,– նշում է Թավադյանը։