Զանգակատուն գյուղում ֆոտոթակարդները նոր ընձառյուծ են արձանագրել (ՎԻԴԵՈ)

Զանգակատուն գյուղի «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում ֆոտոթակարդներն արձանագրել են նոր ընձառյուծի. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Զանգակատուն գյուղի «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում ֆոտոթակարդներն արձանագրել են նոր ընձառյուծի, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

«Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքը ստեղծվել է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» (ECF) ծրագրի շրջանակում։

Ծրագիրն իրականացվում է WWF-Հայաստանի (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ) կողմից Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ՝ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով։




Leave a comment