«Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում». Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն տեսանյութ է հրապակել ՝  չեխական արտադրության ինքնաթիռների մասնակցությամբ. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն տեսանյութ է հրապակել ՝ առաջիկայում ՀՀ-ում չեխական արտադրության ուսումնամարզական ինքնաթիռների հայտնվելու մասին։


«Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում»,-Facebook-ի իր էջում տարածած տեսանյութին կից գրել է ՀՀ Պաշտպանության նախարարը։


ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն։

Նախարար Պապիկյանը հանդիպել է ընկերության ղեկավար կազմի հետ, քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այնուհետև Սուրեն Պապիկյանը ձեռնարկությունում շրջայց է կատարել, որի ընթացքում ներկայացվել են ընկերության արտադրանքի նմուշները։




Leave a comment