ԶԼՄ․ Փաշինյանը կմասնակցի Եվրամիության ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին (PAN.am)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին կմասնակցի Բրյուսելում անցկացվելիք Եվրամիության ընդլայնման գագաթնաժողովին, որտեղ քննարկվելու են միության հետագա զարգացման առանցքային հարցերը։ Այդ մասին հայտնում են եվրոպական լրատվամիջոցները, գրում է Sputnik Արմենիան:

Գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Բրյուսելում:

Եվրոպացի առաջնորդները, քաղաքական գործիչները և փորձագետները կքննարկեն Եվրամիության ընդլայնման ապագան, ռազմավարական ինքնավարությունը, անվտանգության հարցերը, ժողովրդավարական բարեփոխումները և ԵՄ անդամակցության թեկնածու երկրների ուղին:

Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։

Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները զեկույց են ներկայացրել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Նշվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրները կարող են քննարկել համատեղ որոշման ընդունման հնարավորությունը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի և միության իրավական համակարգի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ։

Leave a comment